ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հայաստանում շաքարային դիաբետի 40 հազար գրանցված դեպք կա
Շաքարային դիաբետն այնքան արագ է զարգանում ու այնքան շատ է տարածված ամբողջ աշխարհում, որ համաճարակի է հանում: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց հանրապետության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը:
Մասնագետի խոսքով, եթե 2000 թվականին ամբողջ աշխարհում շաքարային դիաբետով հիվանդերի թիվը 100 միլիոն էր, ապա, ըստ հաշվարկների, 2020 թվականին նրանց թիվը կհասնի մինչև 300 միլիոնի: «Սա ոչ միայն բժշկական, այլև սոցիալական խնդիր է, քանի որ այդ հիվանդությունից առաջացած բարդություններն անդառնալի են, տալիս են վաղ մահացություն ու ունենում են բարդություններ»,-ասաց նա: Բժշկի խոսքով, շաքարային դիաբետից մարդու մոտ կարող են առաջանալ մի շարք բարդություններ, ինչպիսիք օրինակ սրտամկանի սուր ինֆարկտն է, սիրտանոթային հիվանդությունները, փտախտը, երիկամային անբավարարությունն ու կուրությունը:
Մասնագետը նշեց, որ տարբերակում են երկու տիպի շաքարային դիաբետ: Հիվանդության առաջին տիպը հանդիպում է մինչև 20-30 տարեկան մարդկանց մոտ ու առաջ կոչվել է երիտասարդների դիաբետ: Այդ ֆեպքում նկատվում է ինսուլիսի լիակատար անբավարարություն: Իսկ երկրորդ տիպի դիաբետը հանդիպում է մեծահասակների մոտ: Այս հիվանդությունն ամբողջ դեպքերի 80 տոկոսն է կազմում:
Մեծահասակների դիաբետի ժամանակ նկատվում է ինսուլինի հարաբերական անբավարարություն: Նշենք, որ Հայաստանում այսօր գրանցված հվանդների թիվը գերազանցում է 40 հազարը: 40 հազար հիվանդից առաջին տիպի հիվանդները կազմում են 3 հազար: Իսկ այսօր դեռ պարզ չէ շաքարային դիաբետի զարգացման բոլոր պատճառները: Բայց կան մի շարք ռիսկի գործոններ, որոնք էլ նպաստում են հիվանդության առաջացմանը, առաջին հերթին մեծ դեր է կատարում ժառանգականության հարցը: Եթե ծնողներից մեկի մոտ առկա է այս հիվանդությունը, ապա ժառանգի` այս հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը կազմում է 50 տոկոս, եթե երկու ծնողների մոտ է առկա, ապա հիվանդության զարգացման գործոնը կազմում է 80 տոկոս:
18.06.2010 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ