ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նեյրոինտենսիվ թերապևտ՝ նոր մասնագիտություն Հայաստանում
2026 թ․ ապրիլի 17-18-ին Երևանում կազմակերպվել էր միջազգային գիտագործնական «Նեյրոինտենսիվ թերապիայի առաջին կոնֆերանսը», որը նպատակ ուներ նպաստելու «նեյրոինտենսիվ թերապիա նոր և կարևոր մասնագիտության հիմնավորմանը Հայաստանում, միավորելու նյարդավիրաբուժության և նյարդաբանության ոլորտների առաջատար մասնագետներին` Հայաստանից, ԱՄՆ-ից և Կանադայից։
Այն կազմակերպել էին Հայկական «Ինսուլտի խորհուրդը» և «Էրեբունի» բժշկական կենտրոնը՝ «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի գիտական ղեկավար, ԵՊԲՀ Մ․ Հերացու անվան անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի հետդիպլոմային կրթության ամբիոնի վարիչ Հ․ Ն․ Մանգոյանի ղեկավարությամբ։
Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանից վերակենդանացման բժիշկներ, նյարդավիրաբույժներ, նյարդաբաններ և այլ մասնագետներ, ներկա էին նաև բժիշկներ ԱՄՆ-ից, Կանադայից։
ԱՄՆ-ի և Կանադայի ճանաչված փորձագետները ներկայացրեցին նորագույն միջազգային ուղեցույցները, կլինիկական հետազոտությունների արդյունքները և նեյրոինտենսիվ թերապիայի ոլորտում գործնական ամենատարբեր դեպքեր: Բանախոսները նաև պատասխանեցին մասնակիցների հարցերին։
Գիտաժողովի հիմնական թեմաներն էին՝ ինսուլտների ժամանակ ինտենսիվ թերապիան, ինսուլտների բուժման նվազ ինվազիվ նյարդավիրաբուժական մեթոդները, ներգանգային ճնշման մոնիտորինգը և վերահսկումը, նեյրոռեանիմացիայում վարակային բարդությունները։
Հարություն Մանգոյան, Էրեբունի ԲԿ, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար
«Նեյրոինտենսիվ թերապիան Հայաստանում նոր է, ինչը ենթադրում է երկու մասնագիտություն` միաձուլելով այդ երկու ասպարեզի ամենածավալուն, ամենաընդգրկուն գիտելիքներն ու հմտությունները։ Աշխարհում նույնպես այն համեմատաբար երիտասարդ մասնագիտություն է՝ ունի ընդամենը մոտ տասը տարվա պատմություն։ Այսօր արդեն ապացուցված է այդ մասնագիտության արդիականությունը, կարիքը, այդ պատճառով գնալով ամենուրեք ավելանում է համապատասխան մասնագետների քանակը։
Բժշկության մեջ, ընդհանրապես, բոլոր մասնագետներն էլ միմյանց հետ համագործակցում են, բայց կան մասնագետներ, որոնք միաժամանակ ունեն հարակից երկու ոլորտի գիտելիքներ և կարող են ավելի ամբողջական օգնություն ցուցաբերել։ Այլ բան է սովորական համագործակցությունը և՝ այլ, երբ պատասխանատվություն է վերցվում վերջնական որոշման համար, հատկապես, երբ խոսքը գնում է ո՛չ միայն նյարդաբանների, այլ նաև նյարդավիրաբույժների մասին, քանի որ այս մասնագիտությանը կարող են դիմել, սովորել և տիրապետել նաև նյարդավիրաբույժները։
Փաստորեն, այս մասնագիտությունը հնարավորություն է տալիս ծայրահեղ ծանր, նյարդաբանական խնդրով կամ գանգուղեղային վնասվածքով հիվանդների դեպքում ունենալ այն գիտելիքների պաշարն ու հմտությունները, որոնցով հնարավոր կլինի ավելի արագ օգտակար լինել։
Այս գիտաժողովում ամենակարևոր, ամենազարմացնող, ամենաբացառիկ միտքը մեկն է ՝ մենք Հայաստանում սկսում ենք նոր մասնագիտություն և գտնում ենք, որ հենց մենք կարող ենք դա անել մեր արտերկրյա գործընկերների օգնությամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի բոլոր հնարավորություններով և Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի դասախոսական կազմի գիտելիքների շնորհիվ։
Ցանկանում ենք նաև սկսել գիտական, կրթական ծրագրեր ու գնալ դեպի այս մասնագիտության խորքային ճանաչումը։ Դրա համար, նախ, անհրաժեշտ է լրացուցիչ վերապատրաստվել որպես նյարդաինտենսիվ թերապիայի մասնագետ։ Դա, առաջին հերթին, հենց կաթվածի կենտրոնների համար է, երկրորդ, դա կօգնի վերակենդանացման, նյարդավիրաբուժական բաժանմունքներին, որտեղ կցանկանան ունենալ թեկուզ մեկ այդպիսի որակավորմամբ մասնագետ։ Դա կնպաստի վիրահատվողի վիճակի հետագա հարթ ընթացքին, կօգնի, որ նա վերապրի այդ վիրահատությունը։ Սա, իրոք, շատ պահանջված է այսօր․ ամբողջ աշխարհում են արդեն համոզվել, որ այս մասնագիտությունն անմիջականորեն ազդում է բուժման ելքերի վրա»։
Միքայել Սքոն, Կանադայի «Ալբերտայի համալսարան»-ի նյարդավիրաբուժության դոցենտ
Նեյրոինտենսիվ թերապիան ավելի երիտասարդ մասնագիտություն է։ Տարիներ առաջ փորձեցինք այն Հայաստանում սկսել, բայց չշարունակվեց։ Այժմ կրկին աշխատում ենք ներդնել և հիմնավորել: Այդ նպատակով մեր հինգ նյարդաբաններն և անեսթեզիոլոգները բժիշկ Վիկեն Բաբիկյանի մոտ Բոստոնում վերապատրաստություն են անցել։ Այդ ուղղությամբ պետք է շարունակենք աշխատել։ Արդեն այլևս ընդունված է, որ նեյրոինտենսիվ թերապիան` այս «սուր» մասնագիտության նոր ուղղությունները, պետք է անպայման լինեն նաև Հայաստանում, որովհետև միջազգային տվյալներով դրանք մեծ ազդեցություն ունեն հիվանդների վիճակի վրա և բավականին լավ արդյունք են տալիս։ Մենք համագործակցում ենք «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ, որն, իր հերթին, կարող է իր փորձը այլ բժշկական կենտրոնների փոխանցել։
Վիկեն Բաբիկյան, Բոսթոնի Համալսարանի (ԱՄՆ) պատվավոր դոկտոր
Հայաստանում կաթվածի բուժման գործընթացում, ելնելով բարելավումների փաստից, վերջին հինգ-յոթ տարվա ընթացքում այդ գործունեությունն արդեն բավականին տեսանելի է, և Հայաստանում կաթվածի կենտրոնները տարածված են։ Այս պահի դրությամբ դրանք հինգն են, բայց հուսով ենք, որ մինչև մայիսի վերջը վեցերորդն էլ արդեն կգործի Գորիսում։ Կաթվածի խնդիրը Հայաստանում բավականին լավ հիմքերի վրա է արդեն, և հույս ունեմ, որ Երևանից և Գյումրիից բացի այլ մարզերում և քաղաքներում ևս կիրականացվի։
Նոր մասնագիտություն ենք ներդնում և նոր մասնագետներ կլինեն արդեն շուտով։ 2025-ի սեպտեմբերին «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստեղծեցինք կաթվածի կենտրոն, և այս ընթացքում արդյունքն արդեն տեսանելի է, առողջացած հիվանդների քանակը բավականին ավելացել է։ Այս գիտությունն արդիական է, և կազմակերպած գիտաժողովը նույնպես շատ կարևոր եմ համարում այս գործընթացի համար։
21.04.2026 Կարդացեք նաև
Փետրվարի 19-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով։
Սեմինարի շրջանակում քննարկվեցին...
24.02.2026
Փետրվարի 19 -ին կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նիստ, որը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացում ծագած խնդիրներին: Բժշկական ասոցիացիայի Խորհուրդը բաղկացած է...
23.02.2026
Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուի հանդիսավոր շնորհանդեսը։ Հատորը ներառում է 371 բուժման գործելակարգ, որտեղ...
23.02.2026
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել...
06.12.2025
Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...
13.09.2025
Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...
09.09.2025
Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...
31.07.2025
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...
31.07.2025
Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...
25.07.2025
2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...
12.07.2025
Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...
17.06.2025
04.06.2025
Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...
04.06.2025
Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...
03.06.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ