ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով
Փետրվարի 19-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով։
Սեմինարի շրջանակում քննարկվեցին վերջույթների նյարդերի վնասվածքների ախտորոշման արդի մեթոդները, վիրաբուժական բուժման եղանակները` բուժառուների օրինակներով։ Սեմինարը նախատեսված էր միկրովիրաբույժների, վնասվածքաբանների, ռադիոլոգների, նյարդաբանների, ռևմատոլոգների, էնդոկրինոլոգների և առաջնային բուժօգնության օղակի բժիշկների համար։
Զեկույցով հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետները։ Զրուցեցինք սեմինարի շրջանակում ելույթով հանդես եկած բանախոսների հետ, որոնք ներկայացնում ենք ստորև:
Թեհմինե Ասատրյան, Իզմիրլյան ԲԿ պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ , ԵՊԲՀ դասախոս
«Տարիներ շարունակ վիրաբույժների հետ ախտորոշման ոլորտի մասնագետների համագործակցությունը՛ մինչև պացիենտին վիրահատվելը և վիրահատությունից հետո, հետադարձ կապով գործել է: Էլեկտրամիոգրաֆիկ հետազոտությունը, սոնոգրաֆիան` նյարդերի հետ կապված խնդիրներում մեր կարևոր գործիքներն են, որոշ դեպքերում նաև` ՄՌՏ հետազոտությունը:
Սակայն հաճախ են հանդիպում բարդ կամ բարձիթողի դեպքերի, երբ նյարդաբանն առաջնորդվում է միայն կլինիկայով կամ վիրաբույժը վիրահատում է` միայն գանգատի վրա հիմնվելով, և չի իրականացվում խիստ անհրաժեշտ էլեկտրանեյրոմիոգրաֆիստի խորհրդատվությունը: Սոնոգրաֆիայի արդյունքում բուժառուն հաճախ շրջանցում է անհրաժեշտ մասնագետին, ժամանակ կորցնում` ի վնաս իրեն, հետո գալիս բարդացած ախտաբանությամբ:
Հենց այդ բացը լրացնելու նպատակն ուներ կազմակերպված սեմինարը, որը նվիրված էր ծայրամասային նյարդերի հիվանդությունների ու վնասվածքների ախտորոշիչ և վիրաբուժական մեթոդներին:
Այս խնդրի լուծումը պահանջում է թիմային աշխատանք, քանի որ անհրաժեշտ է նախ ախտորոշում, այնուհետև` բուժման կազմակերպում: Իրականացվում են հետազոտություններ՝ ուլտրաձայնային, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, որոշ դեպքերում՝ մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիա, հետո միայն պլանավորվում բուժումը:
Սեմինարը նաև ուսուցողական էր ո՛չ միայն միկրովիրաբույժների, այլև ախտորոշման ոլորտում աշխատող տարբեր մասնագետների համար, որոնք առնչվում են նյարդի վնասումով ուղեկցվող վնասվածքներով բուժառուների հետ:
Սա կօգնի բժիշկներին` ճիշտ մոտեցմամբ ախտորոշել բուժառուին և ժամանակին ուղղորդել անհրաժեշտ մասնագետների մոտ»:
Գայանե Այվազյան, ոսկրահոդային ռադիոլոգ, բ. գ. թ
«Նյարդային սոնոգրաֆիան համեմատաբար նորագույն մեթոդ է, այն վերջին տարիներին է ստացել տարածում ստացել և, հատկապես հետպատերազմյան շրջանում, դարձել է բավականին արդիական: Այս հետազոտությունը, որպես ախտորոշիչ մեթոդ, լրացնում է նեյրոմիոգրաֆիային, քանի որ, եթե նախկինում նյարդերի վնասումների ախտաբանությունը հայտնաբերում էին միայն էլեկտրոնեյրոմիոգրաֆիայով, ապա ներկայում հնարավոր է նաև սոնոգրաֆիայի օգնությամբ տեսնել վնասված նյարդը: Սակայն մեկը մյուսին փոխարինող չեն, այլ լրացնող, քանի որ ստանում ենք տարբեր տեղեկատվություն:
Ի տարբերություն այլ մեթոդների, նյարդային սոնոգրաֆիան տեսողական մեթոդ է, թույլ է տալիս տեսնել նյարդի ցողունը ամբողջ երկայնքով, գնահատել ախտահարման աստիճանը, գտնել վնասված կոնկրետ հատվածը: Այս մեթոդը նաև բավականին դյուրին է իրականացման տեսանկյունից՝ և՛ բուժառուի, և հետազոտող բժշկի համար: Այն նաև մեծ կարևորություն ունի նախավիրահատական փուլում ախտորոշելու, և հետվիրահատական փուլում բուժման արդյունքը և արդյունավետությունը կամ բարդությունները գնահատելու համար:
Մեթոդը կիրառվում է 2018 թվականից և դեռևս լայն տարածում չունի, այդ պատճառով ավելի քիչ է նշանակվում, քան անհրաժեշտ է:
Նյարդային սոնոգրաֆիայի իրականացման որոշ սահմանափակումներ կան, որոնք կապված են բարձր հաճախականության տպիչների անհրաժեշտության հետ, չափազանց կարևոր է նաև մասնագիտական բարձր որակավորումը, նյարդի անատոմիայի իմացությունը և այլն:
Սեմինարին ներկայացրեցի ընդհանուր մեթոդը, քանի որ լսարանաում ներկա էին տարբեր մասնագետներ՝ ռադիոլոգներ, տրավմատոլոգներ, միկրովիրաբույժներ, սոնոգրաֆիստներ: Ընդհանուր գիտելիքները պետք են բոլոր բժիշկներին՝ պատկերացնելու համար, թե մեթոդն ի՞նչ է հայտնաբերում, ե՞րբ կարող են նշանակել, որպեսզի ընտրությունը կատարվի ճիշտ և խուսափեն բացթողումներից կամ անտեղի նշանակումներից:
Արմինե Կտեյան, նյարդաբան, նեյրոֆիզիոլոգ
Սեմինարին ներկայացրած դասախոսությամբ նպատակ ունեի մասնագետներին իրազեկել նեյրոմիոգրաֆիա հետազոտության կարևորության մասին: Բժիշկները, չնայած հաճախ բուժառուներին ուղարկում են հետազոտության, իմ կարծիքով, այնքան էլ քաջատեղյակ չեն հետազոտության բուն էությանը: Փորձեցի մանրամասն բացատրել, թե ի՞նչ է նեյրոմիոգրաֆիան, ո՞ր դեպքերում է տեղեկատվական, ի՞նչ կարելի է ակնկալել, ի՞նչ նշանակություն ունեն ժամկետները, և թե ո՞ր ժամանակահատվածում ի՞նչ կարելի է սպասել հետազոտությունից:
Նյարդաբանները, օրթոպեդները, էնդոկրինոլոգները, ռևմատոլոգները, վնասվածքաբանները, կարճ ասած, ցավի հետ առնչվող բոլոր բժիշկները հետաքրքրված են նյարդամկանային ախտաբանություններով և նման դեպքերում ցուցված հետազոտություններով: Նրանք պետք է տեղեկացված լինեն, թե ինչ կարելի է սպասել, օրինակ, նեյրոմիոգրաֆիա հետազոտությունից: Հետվիրահատական փուլում` նյարդերի վիրաբուժությունից հետո, վերականգնման չափելիությունը հնարավոր է միմիայն էլեկտրանեյրոմիոգրաֆիայով:
Կան հիվանդություններ, որոնց դեպքում այս հետազոտությունը անփոխարինելի է և ոսկե ստանդարտ է համարվում որպես ախտորոշիչ մեթոդ:
24.02.2026 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ