ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական խորհրդի նիստը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրությանը
Փետրվարի 19 -ին կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նիստ, որը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացում ծագած խնդիրներին: Բժշկական ասոցիացիայի Խորհուրդը բաղկացած է անդամ-կազմակերպությունների նախագահներից և Համագումարների միջև ժամանակահատվածում բարձրագույն կառավարման մարմինն է:
Արմեն Սողոյան, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Հայկական բժշկական ասոցիացիայի խորհրդի նախագահ
«Այս նիստի կազմակերպման նպատակն էր առողջապահության նախարարությանը ներկայացնել անցած մեկ ամսվա ընթացքում ծագած հարցերը և մեր ձևակերպած մոտեցումը:
Շատ ուրախ եմ, որ մեր բնակչության մեծ մասն արդեն հնարավորություն ունի անվճար ապահովագրության շրջանակում բուժօգնություն ստանալ: Բայց նաև պետք է հաշվի առնել բժիշկների համապատասխան և բավարար վարձատրության անհրաժեշտությունը: Պարզ է, որ բոլորս աշխատում ենք, որպեսզի օգնենք մարդկանց. դա մեր կոչումն է, բայց չի կարող որևէ բարեփոխում լինել միակողմանի, ինչի արդյունքում այդքան պատասխանատու՝ բուժական գործին նվիրված մասնագետների գումարները նվազեն: Վստահ եմ, որ նախարարության համար դա ևս անընդունելի է, որբարեփոխումն իրականացնող հիմնական խաղացողները արդյունքում բավարարված չլինեն: Այդ բոլոր հարցերը մենք ներկայացրերել ենք պարոն Սամվել Խարազյանին, և նա պատրաստ է բոլոր հարցերի պատասխանը տալ: Պետք է ի վերջո հասկանալ, որ ցանկացած լայնամասշտաբ փոփոխության ընթացքում չեն կարող բազմաթիվ հարցեր չծագել, և կարևորը դրանց իրականացմանը զուգահեռ ծագած խնդիրները հնթացս լուծելն է, ինչն էլ կապահովի ծրագի հաջողությունը:
Իհարկե՛, համակարգի ներդրման ընթացքում կան որոշ ֆինանսական խնդիրներ` կապված փոխանցումների, գների հետ, որոնք կարող են պայմանավորված լինել օբյեկտիվ հանգամանքներով, և չենք կարող դեռևս դրանց հաշվի չառնել: Սակայն կան նաև այնպիսիները, որոնց հնարավոր է լուծումներ տալ: Հետևաբար, մեր նպատակն է հասկանալ՝ ի՞նչն է օբյեկտիվ, և ի՞նչ է հնարավոր լուծվլ համատեղ աշխատանքի արդյունքում:
Կան ծառայություններ (վիրաբուժական և այլ), որոնք ցածր են գնահատվել, քան նախկինում էր, բայց կարևորն է այն, որ Հիմնադրամի ղեկավարությունը պատրաստ է աշխատաել խանգարող բոլոր խնդիրներ լուծելու համար: Ոչ մի երկրում, ոչ մի պետություն չի ցանկանա, որ իր աշխատողներն իրենց վատ զգան կատարված աշխատանքի արդյունքում:
Համընդհանուր ապահովագրական հիմնադրամի տնօրեն Սամվել Խարազյանին ներկայացրել ենք գլոբալ հարցերի մոտավորապես 7-8 խումբ: Ապահովագրական հիմնադրամը նախարարության կառույց չէ, այն առանձին միավոր է, պարոն Խարազյանը տնօրենն ու ամբողջական պատասխանատուն է, իսկ հոգաբարձուների նախագահը ՀՀ առողջապահության նախարարն է:
Բժշկական ասոցիացիան քաղաքական կառույց չէ, այն միավորում է նեղ մասնագիտական ասաոցիացիաներին և միակ կառույցն է, որը լեգիտիմ իրավունք ունի ներկայացնելու մասնագիտական հանրույթը: Ասոցիացիան չունի քաղաքական նպատակներ, չի կարող ուղղված լինել որևէ մեկի կամ որևիցե կառույցի կամ քաղաքական ուժի դեմ կամ կողմ, և իր համար կարևորն այն է, որ համապատասխան պատկան մարմինները ոչ միայն պատրաստ լինեն լսել այլև լուծեն ներկայացված խնդիրները:
Սամվել Խարազյան, Համընդհանուր ապահովագրական հիմնադրամի տնօրեն
Ապահովագրության ներդրման ամբողջ ժամանակահատվածում համատեղ ծրագրերի, նախագծերի իրականացման նպատակով միշտ նախաձեռնել եմ մեր ասոցիացիաների հետ հանդիպումներ և քննարկումներ: Շատ շնորհակալ եմ բոլոր այն ասոցիացիաներին, ներկայացուցիչներին, որոնք ամբողջ աշխատանքը իրականացրել են մեզ հետ համատեղ: Այսօր արդեն ունենք կազմավորված ծառայությունների փաթեթ, որը, մեծավ մասամբ, համատեղ աշխատանքի արդյունք է:
Կանդրադառնամ մեր առողջապահության հիմնական նպատակների իրականացմանը և մեր առաջնահերթություններին: Այս տարիների ընթացքում բազմիցս շեշտել ենք, որ մեր համակարգի ներդրման հիմնական նպատակը բնակչության ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումն է: Որովհետև բոլորս գիտենք, որ նախկինում գործող պետպատվերի համակարգը ավելի սոցիալական առողջապահական մոդել էր և հիմնված էր սոցիալապես անապահով բնակչության կարիքների բավարարմանը: Դրան զուգահեռ, ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք, ունենալով լուրջ առողջական խնդիրներ, ֆինանսական անվճարունակությամբ պայմանավորված չէին դիմում բուժհաստատություններ և ստանում անհրաժեշտ բուժօգնություն:
Վերջին մեկ և կես ամսվա տվյալները փաստում են բնակչության դիմելիության աճ, ինչը ուրախալի է: Եվ երբ դիտարկում ենք դիմելիության կառուցվածքը, այդտեղ մեծ թիվ են կազմում այն քաղաքացիները, որոնք որևէ սոցիալական կարգավիճակ չեն ունեցել, բայց արդեն հնարավորություն են ստացել անհրաժեշտ բուժօգնություն ստանալու:
Այսինքն, մեր հիմնական նպատակներից մեկը՝ բնակչության ֆինանսական պաշտպանվածությունը, հիմնականում իրացվել է:
Հաջորդ հիմնական նպատակը մարդկանց կողմից իրենց առողջությանը հետևելու մշակույթի զարգացումը և վարքագծի ձևավորումն է, որը նույնպես բնակչության ֆինանսական պաշտպանության բացակայությամբ է պայմանավորված: Որովհետև մարդիկ հնարավորություն չեն ունեցել սքրինինգների արդյունքում հայտնաբերված առողջական խնդիրներն անհրաժեշտ հետազոտությունների և բուժման ծախսերի պատճառով իրականացնել:
Բայց արդեն ապահովագրության շրջանակներում մեծ տեղ ենք հատկացրել ո՛չ միայն սքրինինգային հետազոտություններին, այլև դրանց արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում անհրաժեշտ բոլոր հետազոտությունների, բուժօգնության, շարունակական հսկողության ապահովագրության շրջանակում իրականացմանը:
Հաջորդ նպատակներից է ապահովագրական փաթեթի ձևավորումը` ծախսարդյունավետ ծառայություններ ներառելով: Դա ամրագրել ենք մեր օրենքում: Ըստ որի, ապահովագրական փաթեթի տրամադրման ամբողջ տրամաբանությունը հիմնված է Հայաստանում պաշտոնական վիճակագրությամբ ամենաշատ հանդիպող և հաշմանդամության, մահացության պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների բացահայտման, ներգրավման, դրանց անհրաժեշտ ծառայությունների տրամադրման վրա: Անհրաժեշտ է կառուցել այնպիսի փաթեթ, ընդգրկել այնպիսի ծառայություններ, որոնք շատ ավելի աևդյունավետ և ծախսարդյունավետ կլինեն՝ այդ ցուցանիշների վրա ազդելու տեսանկյունից, որպեսզի կրճատենք մահացության, հաշմանդամության մակարդակը: Այդ ծառայությունների փաթեթը ձևավորելուց հետո պետք է մտածել, թե ինչպես ենք հաշվարկելու գները, որպեսզի ամբողջությամբ ծածկեն բժշկական կազմակերպությունների կողմից իրականացվող ծախսերը:















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ