Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական խորհրդի նիստը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրությանը

Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական խորհրդի նիստը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրությանը

Փետրվարի 19 -ին կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նիստ, որը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացում ծագած խնդիրներին: Բժշկական ասոցիացիայի Խորհուրդը բաղկացած է անդամ-կազմակերպությունների նախագահներից և Համագումարների միջև ժամանակահատվածում բարձրագույն կառավարման մարմինն է:

 

Արմեն Սողոյան, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Հայկական բժշկական ասոցիացիայի խորհրդի նախագահ

 

«Այս նիստի կազմակերպման նպատակն էր առողջապահության նախարարությանը ներկայացնել անցած մեկ ամսվա ընթացքում ծագած հարցերը և մեր ձևակերպած մոտեցումը:

 

 

Շատ ուրախ եմ, որ մեր բնակչության մեծ մասն արդեն հնարավորություն ունի անվճար ապահովագրության շրջանակում բուժօգնություն ստանալ: Բայց նաև պետք է հաշվի առնել բժիշկների համապատասխան և բավարար վարձատրության անհրաժեշտությունը:  Պարզ է, որ բոլորս աշխատում ենք, որպեսզի օգնենք մարդկանց. դա մեր կոչումն է, բայց չի կարող որևէ բարեփոխում լինել միակողմանի, ինչի արդյունքում այդքան պատասխանատու՝ բուժական գործին նվիրված մասնագետների գումարները նվազեն: Վստահ եմ, որ նախարարության համար դա ևս անընդունելի է, որբարեփոխումն իրականացնող հիմնական խաղացողները արդյունքում բավարարված չլինեն: Այդ բոլոր հարցերը մենք ներկայացրերել ենք պարոն Սամվել Խարազյանին, և նա պատրաստ է բոլոր հարցերի պատասխանը տալ: Պետք է ի վերջո հասկանալ, որ ցանկացած լայնամասշտաբ փոփոխության ընթացքում չեն կարող բազմաթիվ հարցեր չծագել, և կարևորը դրանց իրականացմանը զուգահեռ ծագած խնդիրները հնթացս լուծելն է, ինչն էլ կապահովի ծրագի հաջողությունը:  

 

Իհարկե՛, համակարգի ներդրման ընթացքում կան որոշ ֆինանսական խնդիրներ` կապված փոխանցումների, գների հետ, որոնք կարող են պայմանավորված լինել օբյեկտիվ հանգամանքներով, և չենք կարող դեռևս դրանց հաշվի չառնել: Սակայն կան նաև այնպիսիները, որոնց հնարավոր է լուծումներ տալ: Հետևաբար, մեր նպատակն է հասկանալ՝ ի՞նչն է օբյեկտիվ, և ի՞նչ է հնարավոր լուծվլ համատեղ աշխատանքի արդյունքում:

 

Կան ծառայություններ (վիրաբուժական և այլ), որոնք ցածր են գնահատվել, քան նախկինում էր, բայց կարևորն է այն, որ Հիմնադրամի ղեկավարությունը պատրաստ է աշխատաել խանգարող բոլոր խնդիրներ լուծելու համար: Ոչ մի երկրում, ոչ մի պետություն չի ցանկանա, որ իր աշխատողներն իրենց վատ զգան կատարված աշխատանքի արդյունքում:

 

 

Համընդհանուր ապահովագրական հիմնադրամի տնօրեն Սամվել Խարազյանին ներկայացրել ենք գլոբալ հարցերի մոտավորապես 7­-8 խումբ: Ապահովագրական հիմնադրամը նախարարության կառույց չէ, այն առանձին միավոր է, պարոն Խարազյանը տնօրենն ու ամբողջական պատասխանատուն է, իսկ  հոգաբարձուների նախագահը ՀՀ առողջապահության նախարարն է:

 

Բժշկական ասոցիացիան քաղաքական կառույց չէ, այն միավորում է նեղ մասնագիտական ասաոցիացիաներին և միակ կառույցն է, որը լեգիտիմ իրավունք ունի ներկայացնելու մասնագիտական հանրույթը: Ասոցիացիան չունի քաղաքական նպատակներ, չի կարող ուղղված լինել որևէ մեկի կամ որևիցե կառույցի կամ քաղաքական ուժի դեմ կամ կողմ, և իր համար կարևորն այն է, որ համապատասխան պատկան մարմինները ոչ միայն պատրաստ լինեն լսել այլև լուծեն ներկայացված խնդիրները:

 

Սամվել Խարազյան, Համընդհանուր ապահովագրական հիմնադրամի տնօրեն

 

Ապահովագրության ներդրման ամբողջ ժամանակահատվածում համատեղ ծրագրերի, նախագծերի իրականացման նպատակով միշտ նախաձեռնել եմ մեր ասոցիացիաների հետ հանդիպումներ և քննարկումներ: Շատ շնորհակալ եմ բոլոր այն ասոցիացիաներին, ներկայացուցիչներին, որոնք ամբողջ աշխատանքը իրականացրել են մեզ հետ համատեղ: Այսօր արդեն ունենք կազմավորված ծառայությունների փաթեթ, որը, մեծավ մասամբ, համատեղ աշխատանքի արդյունք է:

 

 

Կանդրադառնամ մեր առողջապահության հիմնական նպատակների իրականացմանը և մեր առաջնահերթություններին: Այս տարիների ընթացքում բազմիցս շեշտել ենք, որ մեր համակարգի ներդրման հիմնական նպատակը բնակչության ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացումն է: Որովհետև բոլորս գիտենք, որ նախկինում գործող պետպատվերի համակարգը ավելի սոցիալական առողջապահական մոդել էր և հիմնված էր սոցիալապես անապահով բնակչության  կարիքների բավարարմանը: Դրան զուգահեռ, ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք,  ունենալով լուրջ առողջական խնդիրներ, ֆինանսական անվճարունակությամբ պայմանավորված  չէին դիմում բուժհաստատություններ և ստանում անհրաժեշտ բուժօգնություն:

 

Վերջին մեկ և կես ամսվա տվյալները փաստում են բնակչության դիմելիության աճ, ինչը ուրախալի է: Եվ երբ դիտարկում ենք դիմելիության կառուցվածքը, այդտեղ մեծ թիվ են կազմում այն քաղաքացիները, որոնք որևէ սոցիալական կարգավիճակ չեն ունեցել, բայց արդեն հնարավորություն են ստացել անհրաժեշտ բուժօգնություն ստանալու:

 

Այսինքն, մեր հիմնական նպատակներից մեկը՝ բնակչության ֆինանսական պաշտպանվածությունը, հիմնականում իրացվել է:

 

 

Հաջորդ հիմնական նպատակը մարդկանց կողմից իրենց առողջությանը հետևելու մշակույթի զարգացումը և վարքագծի ձևավորումն է, որը նույնպես բնակչության ֆինանսական պաշտպանության բացակայությամբ է պայմանավորված: Որովհետև մարդիկ հնարավորություն չեն ունեցել սքրինինգների արդյունքում հայտնաբերված առողջական խնդիրներն անհրաժեշտ հետազոտությունների և բուժման ծախսերի պատճառով իրականացնել:

 

Բայց արդեն ապահովագրության շրջանակներում մեծ տեղ ենք հատկացրել ո՛չ միայն սքրինինգային հետազոտություններին, այլև դրանց արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում անհրաժեշտ բոլոր հետազոտությունների, բուժօգնության, շարունակական հսկողության ապահովագրության շրջանակում իրականացմանը:

 

Հաջորդ նպատակներից է ապահովագրական փաթեթի ձևավորումը` ծախսարդյունավետ ծառայություններ ներառելով: Դա ամրագրել ենք մեր օրենքում: Ըստ որի, ապահովագրական փաթեթի տրամադրման ամբողջ տրամաբանությունը հիմնված է Հայաստանում պաշտոնական վիճակագրությամբ ամենաշատ հանդիպող և հաշմանդամության, մահացության պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների բացահայտման, ներգրավման, դրանց անհրաժեշտ ծառայությունների տրամադրման վրա: Անհրաժեշտ է կառուցել այնպիսի փաթեթ, ընդգրկել այնպիսի ծառայություններ, որոնք շատ ավելի աևդյունավետ և ծախսարդյունավետ կլինեն՝ այդ ցուցանիշների վրա ազդելու տեսանկյունից, որպեսզի կրճատենք մահացության, հաշմանդամության մակարդակը:  Այդ ծառայությունների փաթեթը  ձևավորելուց հետո պետք է մտածել, թե ինչպես ենք հաշվարկելու գները, որպեսզի ամբողջությամբ ծածկեն բժշկական կազմակերպությունների կողմից իրականացվող ծախսերը:

 

 

Այս խնդրի համար նախկինում և ներկայում ակտիվորեն համագործակցում ենք առողջապահության նախարարության խորհրդատուների, մասնագիտական ասոցիացիաների հետ, նաև այն ասոցիացիաների, որոնք ցանկություն են հայտնել, կամ արձագանքել են մեր համագործակցության առաջարկներին, և մենք փորձել ենք համատեղ մշակել նախ` այդ հիվանդությունների և ապա` այն ծառայությունների ցանկը, որոնք ավելի ծախսարդյունավետ են:

 

Հետագայում գնի հաշվարկման փուլում կիրառել ենք հաստատված մեթոդաբանության հիման վրա ծախսերի գնահատման մեզ հայտնի ձևաչափերը, որոնք մեզ հնարավորություն են տվել հաշվարկել տվյալ ծառայության ծախսերն ըստ առանձին բաղադրիչների թե՛ դեղորայքի, թե՛ լաբորատոր հետազոտությունների: Նաև օգնել են գնահատել մասնակցող բժշկական անձնակազմի ծանրաբեռնվածությունը, ժամանակային ծախսը, հաշվի առնել այն տեղեկատվությունը, որը փոխանցում են բժշկական կազմակերպություններն առանձին մասնագիտությունների համար` որպես վճարված փաստացի աշխատավարձերի մաս:

 

Օգտագործելով ամբողջ տեղեկատվությունը, փորձել ենք գնահատել ծառայությունների գները: Եվ այսօր, առողջության հաընդհանուր ապահովագրության  շրջանակում, մեր ծառայությունների փաթեթն ընդգրկում է մոտավորապես 2400-2500 ծառայություն` ըստ առանձին խմբերի (մանկական, մեծահասակների): Լաբորատոր ախտորոշիչ գործիքային հետազոտությունները մոտավորապես 400-500 տեսակի են: Ունենք նաև դեղորայքի մեծ փաթեթ, որտեղ ընդգրկված է մոտավորապես 1200 անուն:

 

 

Իհարկե, փաթեթում կան ծառայություններ, որոնք տրամադրվում են սահմանափակ գումարով, կամ սահմանափակ ծավալով:  Հիմնականում մեզ մոտ սահմանափակ են, օրինակ, մասնագիտացված խորհրդատվությունների քանակը` ապահովագրական տարվա ընթացքում, ամբուլատոր պայմաններում բուժման ընթացքում դեղորայքի, առանձին լաբորատո, գործիքային որոշ հետազոտությունների քանակը, մասնավորապես՝ ռադիոլոգիական (ՄՌՏ, ՀՏ): Առկա է նաև գումարային սահմանափակում հիվանդանոցային բուժօգնության ընթացքում որոշ պարագաների համար, օրինակ, կոնքազդրային հոդի պրոթեզի, որը փոխհատուցվում է մինչև 600,000 դրամի չափով, կամ կատարակտի դեպքում ոսպնյակի գումարը` մինչև 500,00 դրամ: Վիրահատական միջամտությունների ընթացքում կիրառվող մետաղական հարթակները նույնպես որոշ սահմանափակումներ ունեն:

 

 

Այս բոլոր փոխհատուցման պայմաններն ամրագրված են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված փոխհատուցման կարգում: Այդ որոշմամբ հաստատված են նաև բուժանձնակազմի վարձատրության նվազագույն չափաքանակները, ինչպես նաև պոլիկլինիկայում բոնուսային կամ` ըստ կատարողականի, ֆինանսավորվող ծառայությունները:

 

Իհարկե, ներդրման առաջին փուլում շատ դժվար է կայուն գնահատականներ ներկայացնելը: Առայժմ կարող ենք միայն արձանագրել որոշ տվյալներ:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով

Փետրվարի 19-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով։ 
Սեմինարի շրջանակում քննարկվեցին...

«Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն ներկայացվեց հանրությանը
«Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն ներկայացվեց հանրությանը

Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուի  հանդիսավոր շնորհանդեսը։ Հատորը ներառում է 371 բուժման գործելակարգ, որտեղ...

«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել...

Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան
Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան

Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...

Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից
Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից

Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...

Թվեր և փաստեր Հայաստանից
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ
Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ