ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն ներկայացվեց հանրությանը
Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուի հանդիսավոր շնորհանդեսը։ Հատորը ներառում է 371 բուժման գործելակարգ, որտեղ ներկայացված են տարածված հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա։
Միջոցառումը համախմբեց մասնագիտական համայնքին՝ գիտելիքի փոխանակման և առողջապահական ոլորտի զարգացման կարևոր քննարկումների շուրջ։
Իր խոսքում «Վարդանանց» ՆԲԿ գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը նշեց, որ «Վարդանանց»-ը, որպես տեղամասային պոլիկլինիկա, սպասարկում է մոտավորապես 96,000 պացիենտ, և դրա հետ մեկտեղ՝ 50,000 ապահովագրված անձ: Այսպիսով, կենտրոնի ծառայություններից օգտվում է, ընդհանուր առմամբ, 150,000 բնակիչ։ Նա ընդգծեց, որ այս ծավալը կենտրոնի գործունեությունը տեղափոխում է հանրային առողջապահության տիրույթ, որի հիմնական գերխնդիրներից է պացիենտների համար ապահովել ո՛չ միայն բժշկական օգնության հասանելիություն, այլև` բարձր որակ։
Անդրադառնալով «Բուժում է Վարդանանցը» ժողովածուի նշանակությանը՝ Լևոն Ալթունյանը նշեց, որ, թեև այն հիմնականում նախատեսված է բուժող բժիշկների համար, դրա արժեքը զգացվում է նաև ավելի լայն համատեքստում։ «Ինչպես փորձառու երաժշտասերը սիմֆոնիա է լսում՝ պարտիտուրան ձեռքին, այնպես էլ այսօր շատ բուժառուներ բժշկի են դիմում՝ արդեն իսկ խորհրդակցած արհեստական բանականության հետ։ Այս պայմաններում առանձնահատուկ կարևոր է, որ բժիշկը խոսի նույն մասնագիտական լեզվով։ Դա ձևավորում է վստահություն, իսկ վստահությունը՝ պացիենտի ներգրավվածություն բուժման գործընթացում, բուժման հաջողության ամենակարևոր բաղադրիչներից է»,— ասաց Լևոն Ալթունյանը։
«Վարդանանց» ՆԲԿ Մասնագիտական գերազանցության կենտրոնի տնօրեն, գրքի խմբագրական խորհրդի ղեկավար Հարություն Մանգոյանը նշեց, որ ժողովածուն ներառում է հիվանդությունների կլինիկական պատմություններ և դրանց բուժմանն ուղղված ուսումնասիրություններ. «Այո՛, խոսքը հիմնականում ամենատարածված հիվանդությունների մասին է։ Այն կոչվում է ժողովածու, որովհետև այնտեղ այբբենական կարգով ներկայացված են գրեթե բոլոր հիվանդությունները՝ վարակային, նյարդաբանական, սրտաբանական, հոդաբանական և այլն»։
Մանգոյանն ընդգծեց. «Սա շտեմարանի նման ռեսուրս է, որը հատկապես օգտակար կլինի առաջնային օղակի բժշկի համար՝ վստահելի աղբյուրից տեղեկատվություն ստանալու համար։ Նորամուծությունների՝ արհեստական բանականության և այլ գործիքների առումով խնդիր չկա, քանի որ գիրքը ադապտացված է Հայաստանի պայմաններին, հեղինակված է բժիշկների կողմից և վերանայված մեկ այլ բժիշկի կողմից»։
Հ․ Մանգոյանը շեշտադրեց հեղինակային մոտեցման կարևորությունը. «Սա ոչ թե պարզապես նյութ է, այլ Վարդանանցի բժիշկների հեղինակած աշխատանքը, և այստեղ ակնառու է Վարդանանցի ձեռագիրը։ «Բուժում է Վարդանանցը» ձևակերպմամբ մենք ուզում ենք ցույց տալ մեր ձեռագիրը. առաջինը՝ այո՛, մենք բուժում ենք, և երկրորդը՝ այո՛, սա մեր ձեռագիրն է, և ուրախ ենք, որ կարող ենք կիսվել այդ ձեռագրով»։
ՀՀ ԱՆ ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը նշեց. «Որպես ընտանեկան բժիշկ՝ խորհուրդ կտամ այս գիրքն ունենալ որպես սեղանի գիրք, քանի որ նման միասնական ձեռնարկ առայսօր բացակայում էր։ «Վարդանանց» բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ այդ բացը լրացվել է։ Գիրքն օգնում է հստակ կողմնորոշվել՝ որ դեպքերում ընտանեկան բժիշկը կարող է ինքնուրույն կազմակերպել պացիենտի բուժումը, իսկ որ դեպքերում՝ ուղղորդել նեղ մասնագետի։ Ներկայացված բուժման մոտեցումները հիմնված են ապացուցողական բժշկության վրա և նպատակ ունեն բացառելու ավելորդ դեղերի նշանակումը»։
23.02.2026 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ