Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ

«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել միջազգային գերժամանակակից ռոբոտային  եղանակով՝ ապահովելով բարձր ճշգրտություն, անվտանգություն և արդյունավետություն։ 


Ռոբոտային վիրաբուժությունը կիրառվում է 2008 թվականից՝ աշխարհի առաջատար բժշկական կենտրոններում, և այժմ հասանելի է  նաև Հայաստանում՝ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում, որտեղ ներդրվել է ռոբոտային համակարգ, որն արդեն իսկ սահմանել է ավելի քան 20 համաշխարհային ռեկորդ և ապահովել 100% հաջողության ցուցանիշ։ 


Ռոբոտային վիրաբուժությունը կիրառվում է վիրաբուժության տարբեր ոլորտներում՝ ընդհանուր վիրաբուժություն, կոլոպրոկտոլոգիա, օնկոլոգիա, բարիատրիա, ճողվածքների վիրաբուժություն, ուրոլոգիա, գինեկոլոգիա և այն ներկայումս Հայաստանում հասանելի է  միայն  «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում։ 

 


«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը շարունակում է հավատարիմ մնալ բժշկության միջազգային առաջատար փորձն ու առողջապահական ոլորտի նորագույն տեխնոլոգիաները և սարքավորումները Հայաստան բերելու և ներդնելու իր առաքելությանը»- նշում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր- տնօրեն Արմինե Հովակիմյանն ու հավելում,-«Շատ կարևոր է ոչ միայն Հայաստան բերել բարձրագույն տեխնոլոգիան, այլև կարողանալ տիրապետել գիտելիքներին և ապահովել արդյունավետ սպասարկում։ Եվ ես նաև հպարտությամբ փաստում եմ, որ մեր բժիշկենրը լիովին պատրաստ են կատարելու ռոբոտային համակարգով վիրաբուժություններ, քանի որ արդեն իսկ մասնակցել են համապատասխան վերապատրաստումների արտերկրում և ամբողջությամբ պատրաստ են կիրառել ձեռք բերած փորձն ու հմտությունները Հայաստանում»։


Կենտրոնի բժիշկների խոսքով՝ ռոբոտային վիրաբուժական համակարգի ներդրումը հանդիսանում է կարևոր քայլ Հայաստանի վիրաբուժության զարգացման համար։ Ռոբոտը ապահովում է ավելի բարձր ճշգրտություն, խորը տեսանելիություն և ապահովում շարժումների ավելի լայն ազատություն, ինչի շնորհիվ հնարավոր է նվազ ինվազիվ եղանակով և մեծ արդյունավետությամբ իրականացնել ամենաբարդ վիրահատությունը։
Ռոբոտային այս համակարգի միջոցով իրականացվել են հարյուրավոր կլինիկական հեռավար վիրահատություններ, այդ թվում աշխարհի ամենաերկար 5G հեռավար վիրահատությունը՝ Չինաստանից Մարոկկո՝ 12 000 կմ հեռավորության պայմաններում։ Ներդրված Toumai MT-1000 համակարգն իր նորարարական հնարավորություններով միավորում է առաջադեմ հաղորդակցական ենթակառուցվածքներ՝ ներառյալ 5G, լայնաշերտ, օպտիկամանրաթելային և արբանյակային կապերը՝ ապահովելով բժշկական նորարարությունների անխափան և անվտանգ կիրառումը։


Գերժամանակակից այս սարքի ներդրումը նոր նշաձող է սահմանում հայկական վիրաբուժության մեջ ապահովելով առավել անվտանգ, քիչ ինվազիվ և գերճշգրիտ վիրահատությունների իրականացում ինչի արդյունքում կշահի մեր պացիենտը։ Ռոբոտային վիրաբուժության համակարգը կնպաստի նաև հեռաբժշկության դինամիկ զարգացմանը, կխթանի միջազգային առաջատար մասնագետների հետ արդյունավետ համագործակցությունը, կվերացնի աշխարհագրական սահմաններն ու զգալիորեն կնվազեցնի բուժառուների` արտերկիր մեկնելու անհրաժեշտությունը:

 

 

Սկզբնաղբյուր. https://slavmed.am/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան
Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան

Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...

Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից
Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից

Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...

Թվեր և փաստեր Հայաստանից
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ
Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում
ՀՀ ԳԱԱ մրցանակ` բժշկագիտության ոլորտում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...

ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը
ԵՊԲՀ. Մեկնարել է հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը

ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...

ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը
ՀՀ ԱՆ. «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում բացվել է վերակառուցված մասնաշենքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ