ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան
Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով գրադարանում հավաքվել էին գրադարանին մոտ կանգնած բժշկական ոլորտում հայտնի անձինք, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի գրադարանի զարգացման մեջ եւ
առայսօր իր աջակցությունն է ցուցաբերում գրադարանի բարգավաճման
գործընթացում:
Այդ առիթով հնչեցին ելույթներ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:
Աննա Շիրինյան, ԱԱԻ գիտաբժշկական գրադարանի գլխավոր գրադարանավար
«1990-ականները դժվար տարիներ էին՝ հետպատերազմական շրջան, եղած
գումարները շատ քիչ էին, հազիվ կարողանում էինք բաժանորդագրություն
իրականացնել: Գուզել Ուլումբեկովայի հետ ծանոթությունը տեղի ունեցավ հենց այդ տարիներին։ Հետագայում այն շարունակվեց եւ ավելի ամրապնդվեց, հատկապես երբ ծանոթացա նաեւ Գեւորգ Յաղջյանի հետ: Մեր ծանոթությունը վերաճեց ջերմ բարեկամության, ինչը նպաստեց, որ ավելի մտերմիկ հարաբերություններ ձևավորվեն: Նրա շնորհիվ գրադարանը տարիներ շարունակ օգտվել է ամենակարեւոր էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրներից, որոնք սիրահոժար տրամադրվել են: Համագործակցել ենք նաեւ մասնագիտական հարցերի շուրջ` կապված շարունակական մասնագիտական զարգացման հետ եւ շատ օգտակար խորհուրդներ ստացել:
Մեր համագործակությունը այսքանով չսահմանափակվեց` մեզ միացավ Վիվա
բարեգործական ընկերությունը՝ հանձինս ընկերության նախագահ Տատյանա Հովհաննիսյանի, եւ մենք սկսեցինք աշխատել ավելի արդյունավետ:
Շատ շնորհակալ ենք Գուզել Ուլումբեկովային, Գեւորգ Յաղջյանին, Տատյանա Հովհաննիսյանին, ովքեր երկար տարիներ մեծ գործ են կատարել գրադարանի համար:
Գեոտար-մեդիան առաջինն էր, որ սկսեց հրատարակել բժշկական ազգային ուղեցույցներ, որոնք նորություն էին եւ կարեւոր տեղեկատվական աղբյուրներ:
2000-ականներին գրադարանն արդեն օգտվում էր ա՛յդ ուղեցույցներից:
Տարիներ շարունակ մեր ընթերցողները օգտվել են Գեոտար մեդիայի էլեկտրոնային բժշկական հարուստ գրադարանից, որի անվճար հասանելիությունը տրամադրվում է հատուկ կոդերի միջոցով․ մինչդեռ Ռւսաստանում բժիշկներն այդ կոդերը ձեռք բերելու համար վճարում են:
Բարձր ենք գնահատում Գեոտար մեդիայի տարիներ շարունակ կատարած աջակցությունը, որի համար այսօր Գուզել Ուլումբեկովային շնորհվում է «Գրադարանի բարեկամ» կոչումը»:















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ