Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով: Գերմանական հայտնի Karl Storz ընկերության վերջին սերնդի RUBINA 3D էնդոսկոպիկ համակարգեր` օնկոգինեկոլոգիայի համար։ Բարձր ճշգրտությամբ պատկերներ` բարդ վիրահատությունների` նուրբ հյուսվածքների և օրգանների համար։ Համակարգը օգնում է տարբերակել ուռուցքային հյուսվածքները առողջ հյուսվածքներից, հնարավորություն տալիս առավել ճշգրիտ նավիգացիա կատարել փոքր և դժվար հասանելի տարածքներում։ Համակարգի դիզայնի և օպտիմալության շնորհիվ կրճատվում են օնկոգինեկոլոգիական երկարատև վիրահատությունների տևողությունները, միաժամանակ նվազագույնի հասցնում տրավմաները:

 

Համակարգը հնարավարություն է տալիս անխոչնդոտ վիրահատել նաև բարձր քաշ ունեցող կանանց: Նորաստեղծ բաժանմունքը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնությունում երկարատև աշխատանքային փորձ ունեցող Նովոսիբիրսկի մարզի օնկոլոգիական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, աշխարհի առաջատար կլինիկաներում բազմաթիվ վերապատրաստումներ անցած, բժշկական գիտությունների թեկնածու, օնկոգինեկոլոգ` Վիրաբ Սիսակյանը:

Սկզբնաղբյուր. https://www.erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ