Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի 90-ականներից: «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի առիթմոլոգիական բաժանմունքի ղեկավար Միհրան Մարտիրոսյանը կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտ է տեղադրում և հերթական անգամ ընդհատում այն առիթմիան, որը ճակատագրական կարող էր լինել այս հիվանդի համար: Կյանք փրկող այս վիրահատությունների ժամանակ գործածվող իմպլանտները տարեց տարի ավելի են կատարելագործվում:

Այսօր առիթմոլոգիական բաժանմունքում գործածվում են առաջատար ընկերությունների արտադրության իմպլանտներ, որոնք սրտային անբավարարություն ունեցող մարդկանց հանկարծամահության նվազեցման երաշխիքներից են նաև: Այս միջամտություններից հետո հիվանդները բժշկական կենտրոն այցելելու, մշտական հսկողության` տեղադրված իմպլանտների մշտադիտարկման կարիք ունեն: Էլեկտրոդների միջոցով սրտին միացված, մաշկի տակ տեղադրված սարքի աշխատանքը պարբերաբար ստուգվում է հատուկ ծրագրավորող սարքի միջոցով այստեղ` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր սերնդի իմպլանտները, որոնք օժտված են առավել զարգացած ֆունկցիաներով, նաև կյանքի որակն են բարձրացնում:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ