ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը, որը նոր դարաշրջան է բացում պրոթեզավորման եւ հիվանդի վերականգնման ոլորտում:
Այս կարեւոր նախաձեռնությունը հնարավոր դարձավ «Հավերժական Ազգ» հիմնադրամի Բժշկական գլխավոր պատասխանատու եւ համահիմնադիր խորհրդի անդամ դոկտոր Աննա Խաչատրյանի ջանքերով, ով Հայաստան հրավիրեց օսթեոինտեգրացիայի համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ եւ գյուտարար դոկտոր Պեռ Ռիքարդ Բրաանեմարկին՝ Շվեդիայից:
Վիրահատությունը հաջողությամբ իրականացվեց հիմնադրամի շահառու, խիզախ Էրիկ Գրիգորյանի վրա, ով այժմ դեպի ավելի շարժուն եւ ինքնուրույն կյանք անցնող ճանապարհի վրա է: Օսթեոինտեգրացիան ժամանակակից վիրաբուժական մեթոդ է, որով պրոթեզը ամրացվում է անմիջապես ոսկորին՝ ապահովելով բարձր կայունություն եւ շարժունակություն՝ համեմատած ավանդական «պատյանային» պրոթեզների:
«Սա պարզապես վիրահատություն չէ՝ սա առաջընթացի եւ հույսի խորհրդանիշ է», — նշել է դոկտոր Խաչատրյանը։ «Համաշխարհային փորձը Հայաստան բերելով՝ մենք ոչ միայն փոխում ենք առանձին կյանքեր, այլեւ մեկնարկում ենք բժշկական նորարարությունների նոր դարաշրջան։ Այս վիրահատությունը ոչ միայն առաջինն է մեր երկրում, այլեւ առաջինն է տարածաշրջանում, եւ այն իրականացվում է ընդամենը մի քանի երկրներում ամբողջ աշխարհում։
Մենք կուտակում ենք այնպիսի հմտություններ եւ փորձառություն, որոնք հնարավորություն կտան հիմք դնելու բարձրակարգ օսթեոինտեգրացիայի՝ Կովկասի տարածաշրջանի անդամալույծների համար»։
Հիմնադրամի առաքելությանը համահունչ՝ այս նախաձեռնությունն ունի նաեւ կրթական նպատակ։ Տեղացի բժիշկները հնարավորություն ստացան հետեւելու վիրահատության ընթացքին եւ սովորելու այս վիրահատական մեթոդը, ինչը կապահովի, որ օսթեոինտեգրացիայի հետ կապված գիտելիքներն ու հմտությունները ծառայեն ապագա հիվանդներին Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս։
«Հավերժական Ազգ» հիմնադրամը կազմավորվել է 2020 թ. սեպտեմբերյան պատերազմի հետեւանքով՝ նպատակ ունենալով վերականգնել եւ բարելավել բժշկական ծառայությունների մակարդակը Հայաստանում։ Հիմնադրամի ծրագրերը ներառում են ինչպես կարճաժամկետ ծրագրեր՝ ուղղված հատուկ հրատապ կարիքների բավարարմանը, այնպես էլ երկարաժամկետ առողջապահական ծառայություններ՝ շեշտը դնելով վերականգնողական բժշկության, պրոթեզավորման եւ վիրաբուժական նորարարությունների վրա։
Իր գործունեության միայն առաջին տարվա ընթացքում Հիմնադրամը տրամադրել է 85 ժամանակակից գերֆունկցիոնալ պրոթեզներ 74 պատերազմի հաշմանդամների, աջակցել է ավելի քան 100 վիրահատությունների Հայաստանում եւ Արցախում եւ նվիրաբերել 145,000 ԱՄՆ դոլարի բժշկական սարքավորումներ։
Այս նշանակալի ձեռքբերումն ընդգծում է «Հավերժական Ազգ» հիմնադրամի հանձնառությունը՝ համաշխարհային մակարդակի բժշկություն բերել Հայաստան եւ վերանայել երկրի առողջապահական ապագան՝ տեղական եւ սփյուռքահայ մասնագետների համագործակցության միջոցով։
Մամուլի կապ՝ «Հավերժական Ազգ» հիմնադրամ
Էլ. հասցե՝ [email protected] Հեռ.՝ +374 95 510212
Կայք՝ www.eternalnation.com
03.06.2025 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ