Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է

ՀՀ ԱՆ. Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրն ընդլայնվել է

Ապրիլի 1-ից ընդլայնվել է ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգային ծրագիրը` ներառելով ՀՀ մարզերը:

Մինչ այս, պիլոտային ծրագիրը ներդրվել էր Երևանում:

  • Մեկնարկից ի վեր` իրականացվել է 20852 նորածնի ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգի հետազոտություն:

  • Յուրաքանչյուր սքրինինգ ուղղված է նորածնային շրջանում չդրսևորվող, բայց հետագա կյանքի որակին ու առողջության վրա զգալի ազդեցություն ունեցող վիճակների վաղ հայտնաբերմանն ու բուժմանը։

Բնածին մակերիկամային հիպերպլազիայի կամ որ նույնն է` ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգը թույլ կտա մինչև կլինիկական դրսևորումները հայտանաբերել հիվանդությունն ու կանխել դրա զագացումը` խուսափելով մահվան ելքերից, առավելապես տղաների շրջանում:

Այս սքրինինգը աղջիկների մոտ թույլ կտա կանխարգելել հիպոնատրիեմիան, որը, երկարաժամկետ կտրվածքով, հանգեցնում է մտավոր զարգացման հապաղման:

Հիվանդության վաղ հայտնաբերումը, բուժծառայությունների ընդլայնումը և հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ