Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների անվճար բուժման ծրագիր

ՀՀ ԱՆ. Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների անվճար բուժման ծրագիր

Հայաստանում շարունակում է գործել գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների պետական ծրագիրը:

Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների անվճար բուժման իրավունքից օգտվում են բնակչության բոլոր խմբերը:

Ծրագրում ընդգրկման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամերի ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:

Այս հիվանդության հիմնական ախտանշաններն են`

  • հանկարծակի ծռվածություն դեմքի շրջանում,
  • թուլություն ձեռքի կամ ոտքի շրջանում` առավել հաճախ մարմնի մի կողմում,
  • գիտակցության հանկարծակի մթագնում,
  • խոսքի կամ խոսքի ըմբռնման հետ կապված խնդիրներ,
  • հանկարծակի տեսողության խանգարում մեկ կամ երկու աչքերում,
  • քայլքի և հավասարակշռության հանկարծակի խանգարում,
  • գլխապտույտ,
  • սուր գլխացավ առանց պատճառի:

Կարևոր է կաթվածի առաջին նշանների ի հայտ գալու պես հնարավորինս արագ դիմել շտապօգնության ծառայությանը, ինչն էլ կապահովի բուժման և վերականգնման արդյունավետությունը:

Ծրագիրը գործում է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Աստղիկ», «Էրեբունի» բժշկական կենտրոններում, «Հերացիթիվ 1» հիվանդանոցային համալիրում, Գյումրիի և Վանաձորի բժշկական կազմակերպություններում:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ