ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բրախիթերապիա «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում. erebunimed.com
Ի՞նչ է բրախիթեապիան:
Բրախիթերապիան բարձր ճշգրտության կոնտակտային ճառագայթային թերապիայի ժամանակակից մեթոդ է, որի ժամանակ իոնացնող ճառագայթման աղբյուրը տեղակայվում է ուղիղ ուռուցքային հյուսվածքի կամ դրա հարևանության մեջ՝ ուռուցքը ներսից ոչնչացնելու համար:
Բրախիթերապիան կիրառվում է հետևյալ հիվանդությունների բուժման համար՝
- Օնկոգինեկոլոգիական հիվանդություններ (արգանդի վզիկի, արգանդի մարմնի, հեշտոցի, վուլվայի քաղցկեղ),
- Մաշկի ոչ մելանոմային չարորակ նորագոյացություններ, հատկապես՝ կոսմետիկորեն զգայուն գոտիներում (աչքի շրջագիծ, քիթ, ականջախեցիներ),
- Կոպերի և շուրթերի չարորակ նորագոյացություններ,
- Շագանակագեղձի քաղցկեղ,
- Կերակրափողի, բրոնխների, հետանցքի ուղու և կրծքագեղձի քաղցկեղ:
«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնում օգտագործվում է Varian ընկերության Bravos սարքավորումը՝ հագեցած իրիդիումի ռադիոակտիվ իզոտոպով։ Սարքավորումը ապահովում է ճառագայթման դոզայի ճշգրիտ հաշվարկ և նվազեցնում կողմնակի ազդեցությունները։
Կենտրոնում բրախիթերապիա իրականացնում է Նատալյա Կորնիևսկայան, ով հրավիրված է արտերկրից:
03.12.2024 Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
12.07.2025
12.07.2025
Fatal error: Uncaught Exception: The count of parameters are not equal to table columns count. in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1117 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(351): TableManager->checkInsert() #1 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3681): Flud->addFludIp() #3 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #4 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1117















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ