Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»թեմայով դասախոսությունը, որի շրջանակում զեկուցումներով հանդես եկան «Հերացի» Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի Ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Քնարիկ Գինոսյանն ու «Էրեբունի» ԲԿ ռևմատոլոգ Մագդա Օսիպյանը։

«Իմ զեկուցման մեջ շեշտադրել եմ համակարգային հիվանդություններով պացիենտների վարումը հղիության ժամանակ թեման,խոսել բուն խնդրի ու առանձնահատկությունների, ինչպես նաև առաջացող բարդությունների  լուծման մասին»,- ասաց Քնարիկ Գինոսյանը։

«Այսօր քննարկեցինք հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը, որի իմացությունը, հատկապես կարևոր է մանկաբարձ-գինեկոլոգների պրակտիկայում՝ հիվանդությունը ճիշտ ախտորոշելու, բարդությունները կանխարգելելու և ժամանակին բժիշկ-ռևմատոլոգին դիմելու համար», - ասաց Մագդա Օսիպյանը։