ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ պրոֆեսոր Ռուբեն Ադամյանի դասախոսություն-քննարկումը. morevmankan.am
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) փետրվարի 7-ին կազմակերպվել է Ի․Մ․ Սեչենովի անվ․ Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Ադամյանի դասախոսություն-քննարկումը՝ «Պլաստիկ վիրաբուժությունը հարակից վիրաբուժական մասնագիտություններում բարդ պացիենտների բուժման գործընթացում» թեմայով։
Ներկայացնելով պրոֆեսոր Ադամյանին՝ ՄՄԱՊԳՀԿ ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Բլբուլյանը նշել է, որ շատ կարևոր է տեսնել, լսել, թե այսօր ինչ արդի մեթոդներ են կիրառվում վերականգնողական վիրաբուժության մեջ, ինչը կընդայնի մեր մտահորիզոնն ու կօգնի գտնել շատուշատ հարցերի պատասխաններ՝ մասնագետից, ով երկար տարիների փորձ ունի ոլորտում։
Հանդիպման շրջանակում Արմեն Բլբուլյանը տեղեկացրել է, որ ՄՄԱՊԳՀԿ-ն առաջիկայում նպատակ ունի ստեղծելու նոր՝ պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ծառայություն։
«Որպեսզի ծառայությունը լինի արդյունավետ մենք պարտավոր ենք ուսումնասիրել գիտական կողմը։ Մեր կենտրոնն ունի գիտահետազոտական ուղղվածություն, և դա պետք է միշտ հիշել»։
Արմեն Բլբուլյանի խոսքով՝ դասախոսության ընթացքում պրոֆեսոր Ադամյանի հետ քննարկել են նաև հնարավոր գործակցության եզրերը միջազգային առաջատար կլինիկաների հետ։
Պրոֆեսոր Ռուբեն Ադամյանն ասել է, որ թեև ինքը գինեկոլոգ չէ, այլ պլաստիկ վիրաբույժ է, բայց գործի բերումով հաճախ է առնչվում նաև գինեկոլոգների հետ։
«Այսօր փորձեցի ցույց տալ, որ պլաստիկ վիրաբուժությունը գեղեցկության ինդուստրիա չէ տարբեր տարիքային խմբերում գտնվող անհատների համար, այլ, որ այն ունի կոնստրուկտիվ, վերականգնողական գործառույթ շատ տարբեր վիրաբուժական ախտաբանությունների համար»։
Պրոֆեսոր Ռուբեն Ադամյանն ընդգծել է, որ առանց նոր մեթոդների իմացության, որն այսօր ունի պլաստիկ վիրաբուժությունը, ու համատեղ ջանքերի, անհնար է պատկերացնել բարդ պացիենտների բուժման գործընթացը։ Եվ այստեղ հարցը ոչ միայն կյանքի որակի մասին է, այլ հենց՝ կյանքի։
09.02.2024 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ