Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Բարդ համակցված վիրահատություն Նաիրի և Դիլիջան ԲԿ-ների քիթ-կոկորդ-ականջաբաններ կողմից. nairimed.com

Բարդ համակցված վիրահատություն Նաիրի և Դիլիջան ԲԿ-ների քիթ-կոկորդ-ականջաբաններ կողմից. nairimed.com

«Նաիրի» և «Դիլիջան» ԲԿ-ների  քիթ-կոկորդ-ականջաբաններ Լևոն Ռաֆայելի Թորոսյանը և Արման Լեռնիկի Ազարյանը իրականացրել են բարդ համակցված վիրահատություն, որը եզակի է  ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար:

26-ամյա բուժառուն դիմել է «Դիլիջան» ԲԿ` գանգատվելով քթով շնչառության դժվարացումից, քթի արտաքին տեսքից և ծոծրակային շրջանի ցավերից: Ըստ անամնեստիկ տվյալների` բուժառուն 13 տարեկանում ունեցել է քթի շրջանում կոտրվածք և վերջինիս կապակցությամբ կատարվել է սետպտոպլաստիկա (միջնապատի ուղղում):   

Ըստ քթի արտաքին զննման, շոշափման և ՀՏ հետազոտության տվյալների` քառանկյուն աճառը լիովին բացակայում էր (վերջինիս պատճառով բուժառուն ուներ թամբաձև քիթ),առկա էր քթի միջնապատի դեֆորմացիա, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ և սֆենոիդալ խոռոչի մուկոցելե։

Որոշում է կայացվել կատարել ռինոսեպտոպլաստիկա` օգտագործելով կողաճառի պատվաստ, ստորին խեցիների լատերոպոզիցիա, կոագուլյացիա, ձախակողմյան սֆենոիդոտոմիա էնդոսկոպի հսկողությամբ:

Վիրահատության արդյունքում` սֆենոիդալ խոռոչից հեռացվել է բուշտը, ուղղվել է բուժառուի  քթի արտաքին տեսքը, քթի միջնապատը, վերականգնվել է շնչառությունը:

Լուսանկարներում ցուցադրված է պացիենտը` նախքան վիրահատությունը և դրանից հետո:

Վիրահատական ընթացքից կադրեր կարող եք դիտել մեր տելեգրամյան ալիքում, անցնելով հետևյալ հղումով՝

https://t.me/nairimedicalcenter

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ