Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

17 ամյա աղջիկը հաղթահարեց քաղցկեղը. եզակի վիրահատություն Հայաստանում. nairimed.com

17 ամյա աղջիկը հաղթահարեց քաղցկեղը. եզակի վիրահատություն Հայաստանում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարել են չարորակ ուռուցքով ախտահարված ազդոսկրի եւ երկու հոդերի հեռացման եւ միաժամանակյա էնդոպրոթեզավորման վիրահատություն։ Վիրահատությունը կատարել է Գալուստ Գալուստյանը օրթոպեդիկ ուռուցքաբանության և ոսկրային ախտաբանության կլինիկայի ղեկավար որը ի դեպ լավագույնն է Հայաստանում ։

Բժիշկը պատմել է, որ 17-ամյա Աշխեն Մնացականյանի մոտ ազդոսկրի չարորակ ուռուցք՝ օսթեոսարկոմա է ախտորոշվել։ Ուռուցքը բավական տարածված էր, այն ընդգրկում էր ողջ ազդոսկրը՝ ուռուցքի վերին բեւեռը հասնում էր կոնքազդրային հոդին, ստորինը՝ ծնկահոդին։  

 


Ինչպես նշել է բժիշկը, մինչեւ վերջերս նման դեպքերում կատարվում էր հաշմող վիրահատություն. հեռացվում էր ամբողջ ստորին վերջույթը։ Այսօր արդեն աշխարհի մի շարք առաջադեմ բուժկենտրոններում նման դեպքերում կատարվում է օրգանապահպան վիրահատություն, որի ընթացքում հեռացվում է ամբողջ ազդոսկրը երկու հոդերով՝ կոնքազդրային եւ ծնկային, եւ միաժամանակ կատարվում է ոսկրի եւ հոդերի էնդոպրոթեզավորում։ Այդ վիրահատությունը  հնարավորություն է տալիս պահպանել ստորին վերջույթը։ «Նաիրի» ԲԿ-ի լավագույն մասնագետների կողմից ևս որոշվեց կիրառել այս մեթոդը՝ վերջույթը պահպանելու նպատակով։

Ներկայում Աշխեն Մնացականյանն իրեն լավ է զգում, առայժմ շարժվում է ձեռնափայտի օգնությամբ, պատրաստվում է ընդունել քիմիաթերապիայի վերջին կուրսը։ «Նաիրի» ԲԿ-ում նրա հետ աշխատել են հոգեբանը և կինեզիթերապևտը։ Ներկայումս վերականգնողական բուժումը շարունակվում է;

 


Աշխեն Մնացականյանը պատմել է, որ իր խնդիրներն սկսվել են 16 տարեկանում՝ ուռչում եւ ցավում էր ծունկը։ Նրան ուղարկել են վնասվածքաբանի մոտ, հետո՝ ռեւմատոլոգի, եւ ռեւմատոլոգը նրան խորհուրդ է տվել դիմել Գալուստ Գալուստյանին։


«Նաիրի» ԲԿ-ում բիոպսիա են արել, դրվել է ախտորոշում՝ ազդոսկրի օստեսարկոմա։ Այսօր նա ասում է, որ պարզապես չի պատկերացնում, թե ինչպես կլիներ այդ ամենը, եթե իրեն չուղարկեին Գալուստ Գալուստյանի մոտ։

Ասում է նաև, որ երբ դեղորայքային բուժում էր ստանում, կլինիկա են եկել երկու երիտասարդներ՝ մի տղա եւ մի աղջիկ, որոնք նույնպես նույն հիվանդությունն են ունեցել։ Նրանք Աշխենին ասել են, որ աղջիկը դժվար ճանապարհ պետք է անցնի, բայց վերջում ամեն ինչ լավ կլինի։ Աշխենն այսօր այլ երիտասարդների նույն  խորհուրդն է տալիս. ճանապարհը դժվար է լինելու, բայց վերջում ամեն բան լավ կլինի։

Գալուստ Գալուստյանը պարզաբանել է, որ օսթեոսարկոման առավել հաճախ հանդիպում է կյանքի երկրորդ տասնամյակում։

«Առաջնային ոսկրային չարորակ ուռուցքները որպես կանոն հանդիպում են հենց այս տարիքում՝ կյանքի երկրորդ տասնամյակի ընթացքում։ Մոտավորապես 10–ից 7–8 դեպքերում այն հանդիպում է կյանքի երկրորդ տասնամյակում», – ասել է նա։

 

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ