Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ընթանում է ՀԱՊԱԿ-ի ընդունարանի շինարարական աշխատանքները. hapak.am

Ընթանում է ՀԱՊԱԿ-ի ընդունարանի շինարարական աշխատանքները. hapak.am

Այն կներկայանա լիովին արդիականացված ծառայություններով:
ՀԱՊԱԿ-ի առաջին մասնաշենքը եռահարկ է, որի մինչև վերջերս խարխուլ վիճակում գտնվող առաջին հարկը երբևիցէ չի օգտագործվել, մինչդեռ տարիներ շարունակ ընդունարանի տարածքների ընդլայնման և զինակոչիկների փորձաքննության առանձին բաժանմունքի ստեղծման սուր կարիք է եղել։


ՀԱՊԱԿ-ի հիմնանորոգման նախագծով առաջին հարկի կեսը տրամադրվեց ընդունարանին՝ ձևավորելով ընդունարանին կից փոքր հոգեբուժական բաժանմունք (3 հիվանդասենյակ՝ 2-ական մահճակալով)։


Հիվանդասենյակները նախատեսված են կլինիկա ընդունվելիս բուժումից հրաժարվող, այսպես կոչված, ոչ հոժարակամ պացիենտներին՝  մինչև հոգեբուժական հանձնաժողովի եզրակացություն ստանալը տեղավորելու համար, ինչպես նաև սուր հոգեկան վիճակում գտնվող պացիենտների համար՝ 1-2 օրվա ընթացքում հանգստացնելու, հետո միայն տեղափոխելու հիմնական բաժանմունք:

 

Հոգեբուժական ախտորոշումը, օրենքի սահմաններում, պետք է հաստատվի 2 հոգեբույժի կողմից․ ՀԱՊԱԿ-ում՝ հաստատվում է  3 հոգեբույժի կողմից։


Ներկայում ընդունարանի մասնաշենքը ընդլայնվել, համալրվել է կցակառույցով, որտեղ տեղակայված սենյակները հետագայում կծառայեն ամբուլատոր և նեղ մասնագիտական նպատակներով:


Հոգեբուժարանների պացիենտները /Նուբարաշեն, էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ/ դեղերը ստանում են Ավանից, որտեղ կենտրոնացված է Երևան քաղաքի ամբուլատոր ծառայությունը: Նման իրավիճակում դեղերի ընդունման վերահսկողությունը դառնում է անհնարին:


Հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ երեք շրջանի ամբուլատոր ծառայությունները պետք է իրականացվի ՀԱՊԱԿ-ում: Այդ գործընթացն իրականացնելու համար առկա է  համապատասխան լիցենզիա, և նորոգումն ավարտվելուն պես  նախարարության հետ կքննարկվի, թե որ համայնքները կմիանան կենտրոնին:

Սկզբնաղբյուր. hapak.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ