Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ի՞նչ նորամուծություններ կան պացիենտների առաջարկներին արձագանքելու հարցում. hapak.am

Ի՞նչ նորամուծություններ կան պացիենտների առաջարկներին արձագանքելու հարցում. hapak.am

Շրջայցերի, հանդիպումների ընթացքում պացիենտները բազմաթիվ հարցեր էին բարձրացնում, որոնք հնարավորության դեպքում իրականացվում էին ․ մեկ բուժառուի նկարագրից, երբեմն փոխվել է ամբողջ սննդակարգը, սննդի մատուցման հաճախականությունը, տեսականին:

Աշխատանքների իրականացման ընթացքում պարզ դարձավ, որ 9 բաժանմունքների պացիենտների հետ անընդհատ շփումը հնարավոր չէ, և  որոշվեց օգտագործել փակ արկղեր՝ «նամակ տնօրենին» գրվածքով: Պացիենտները կարող են գրել և արկղի մեջ գցել իրենց առաջարկները, դժգոհությունները։ Առաքիչը, ով բաժանմունքների աշխատակազմից չէ, օրը մեկ անգամ բացում է արկղերը, և ուղիղ փոխանցում է տնօրենին։

Նորամուծությունն «աշխատեց», պացիենտները խնդիրներ են բարձրացնում, որոնք ի շահ իրենց են լուծվում:

Առողջապահության նախարարությունը՝ օրենքի պահանջներից ելնելով, որոշեց յուրաքանչյուր բաժանմունքում Հայփոստի արկղ տեղադրել, որպեսզի պացիենտները հնարավորություն ունենան կապ ունենալ նաև արտաքին աշխարհի հետ, նամակ գրել, օրինակ՝ նախարարություն, դատարան և այլն: Եվ այդ նամակներն, առանց  բացվելու, ուղարկվում են:

Որոշում կայացվեց նաև, որ առավոտյան ժամը 9-ից մինչև 21։00 պացիենտները, հեռախոսի առկայության դեպքում, հնարավորություն ունենան օգտվել այդ հեռախոսներից առանց սահմանափակման: Ըստ օրենքի, բուժառույին թույլատրվում է ամիսը 3 անգամ մի քանի րոպե հեռախոսային խոսակցություն ունենալ:

Սա իրականացնելու համար տեղադրվել են գրասեղանային բջջային հեռախոսներ, Յուքոմ ընկերության կողմից տրամադրված քարտեր, և պացիենտները հնարավորություն ունեն զանգեր կատարել ցանկացած ուղղությամբ՝ առանց սահմանափակումների: Հեռախոսների մոտ պատին փակցված են կարևոր հեռախոսահամարներիի ցանկը՝ ոստիկանություն, նախարարության թեժ գիծ, մարդու իրավունքների պաշտպան և պացիենտները ազատ են իրենց որոշման մեջ՝ ուր զանգել և ինչ հարցերով դիմել։ Սա, իսկապես, անհրաժեշտ փոփոխություն էր, բայց և դժվար իրականացված:

Կարևոր է, որ պացիենտները հավատան և վստահեն մեզ, դա կօգնի, որպեսզի նրանց այստեղ գտնվելը արդյունավետ լինի:

Սկզբնաղբյուր. hapak.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ