ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ընթանում են «Դեռահասների կրիզիս կենտրոնի» մասնաշենքի կառուցման աշխատանքները. hapak.am
Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում մանկական հոգեբուժությունը գտնվել է թերի վիճակում։ Բավարար է ասել, որ մական տարիքի հոգեբուժական ստացիոնար բուժման առանձնացված բաժանմունք գոյություն չի ունեցել մինչև 2021թ․, երբ «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում բացվեց առանձնացված մանկական հոգեբուժական բաժանմունք։
Մանկական հոգեբուժության մեկ այլ ուղղություն, որն այսօր էլ իրականացվում է առանձին հոգեբույժների կողմից տարբեր կլինիկաներում և ոչ լիարժեք ծավալով ու նաև ինստիտուցիոնալ բնույթ չի կրում՝ դեռահաս երեխաների հոգեկան առողջության խնդիրներն են։ Շատ երկրներում այս ուղղությունն անվանվում է «Դեռահասների կրիզիս կենտրոն» և ներառում է ոչ միայն կոնկրետ իրավիճակային բուժման իրականացում, այլ նաև դեռահասների վերասոցիալականացում, աշխատանք՝ նման պացիենտների ընտանիքներում և այլն։ Մեր երկրում նույնպես նման պացիենտները բավական շատ են։
Դեռահասների հոգեկան առողջության փոքր կամ մեծ խնդիրների առաջացման դեպքում ընտանիքը, հարազատները բախվում են ոչ միայն բժշկական, այլ նաև ամենատարբեր սոցիալական խնդիրների՝ հաճախ չունենալով լուծման տարբերակներ։ Եվ հաճախ այդ խնդիրները խարանի պատճառով փորձում են թաքցնել, ինչն էլ իր հերթին բերում է հիվանդության խորացմանը, իսկ կյանքի ավելի ուշ շրջաններում վերածվում քրոնիկ հոգեկան հիվանդության՝ դրանից բխող բոլոր բարդություններով։
ՀԱՊԱԿ-ն արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում է Լիոնի /Ֆրանսիա/ Վինատյե հոգեբուժական կլինիկայի մասնագետների հետ։ Մեր մասնագետները բազմիցս այցելել և ուսումնասիրել են ֆրանսիական առաջադեմ փորձը, այդ թվում դեռահասների հոգեկան առողջության հետ կապված կլինիկայի մոտեցումները՝ ինչպես հոգեբուժական, այնպես էլ հոգեբանական և կազմակերպչական առումներով։ Արդյունքում որոշվել է ֆրանսիական և եվրոպական լավագույն փորձի հիման վրա ՀԱՊԱԿ-ում ստեղծել նոր ստորաբաժանում՝ դեռահասների կրիզիս կենտրոն։
Առողջապահության նախարարությունը նույնպես մեծ հետաքրքրություն ցուցաբերեց այս հարցում և ՀԱՊԱԿ-ի հիմնանորագման նախագծային աշխատանքներում նախատեսվեց կառուցել առանձին մասնաշենք` «Դեռահասների կրիզիս կենտրոնի» տեղակայման նպատակով, հետագայում կենտրոնացնելով համապատասխան մասնագետների ներուժը։
Անհրաժեշտ է նշել, որ Դեռահասների համար նախատեսված կենտրոնը սկզբունքորեն տարբերվում է հոգեբուժական ծառայություններից, որովհետև նրա աշխատանքում գերակշռում է հոգեբանական ծառայությունը՝ այն համադրելով ամենատարբեր մասնագետների աշխատանքի հետ։: Դա բավականին ծանր և ծավալուն աշխատանք է, և մեծ է նաև մասնագետների պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ, արդեն կա պայմանավորվածություն, որ Ֆրանսիացի մեր գործընկերները մեզ կօգնեն այս օղակում աշխատող մասնագետների պատրաստման հարցերում:
Իհարկե, ծառայության կայացման համար ժամանակ է պետք: Շատ կարևոր է, որ լինելով հոգեբուժական հիվանդանոցի կառույց, այդ գործունեությունը չի սահմանափակվելու կամ հանգեցնելու հիվանդանոցային կամ ստացիոնար պայմաններում բուժում ստանալու հնարավորություններին։ Ժամանակի ընթացքում կազմավորվելու են շարժական խմբեր։ Ցանկացած վայրում, որտեղ կլինի դեռահաս բուժառուն, պետք է այցելեն հոգեբույժ, հոգեբան և այլ մասնագետներ, տեղում փորձեն լուծում տալ նրա հետ կապված խնդիրները և, որպես օգնություն, տրամադրելու ամենավերջին տարբերակ, անհրաժեշտության դեպքում, տեղափոխեն ստացիոնար: Կգործեն շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներ, և ցանկացած պահի դեռահասների խնդիրներին կարձագանքեն ու կօգնեն նրանց:
Շինարարական աշխատանքներն ընթանում են, ընդ որում, «Դեռահասների կրիզիս» կենտրոնի մասնաշենքը կառուցվում է ընդհանուր մասնաշենքից որոշ հեռավորության վրա՝ առանձին շենք, առանձին ճանապարհով, հեռու որևէ հոգեբուժական ծառայությունից՝ բացառելու հոգեկան խնդիրներով պացիենտների հետ շփումը:
24.10.2023 Կարդացեք նաև
Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...
13.09.2025
Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...
09.09.2025
Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...
31.07.2025
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...
31.07.2025
Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...
25.07.2025
2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...
12.07.2025
Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...
17.06.2025
04.06.2025
Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...
04.06.2025
Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...
03.06.2025
Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...
03.06.2025
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 2025 թվականի հայտարարված մրցույթին առաջին անգամ տեղ է հատկացվել բժշկագիտությանը (մեկ անվանակարգ...
21.05.2025
ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնը և «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը համատեղ մեկնարկել են նոր հետազոտական նախագիծ, որը կմիավորի առաջատար տեխնոլոգիաները և կրթական բաղադրիչը...
07.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որն արդիականացվել է...
07.05.2025
«Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ բուժքրոջ՝ վիրահատական բաժանմունքում աշխատելու համար...
25.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ