ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Հայաստանում կբացվի քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկա
«Առողջության պահպանման իրավունքը երեխաների հիմնարար իրավունքն է, և մենք պարտավոր ենք ապահովել նրանց առողջ մեծանալու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հավասարապես բուժում ստանալու իրավունքը»,- Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, շնորհավորելով բոլոր երեխաներին, նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի և ԱՆ Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի` արյունաբանական կենտրոնում բացվելու է «Կարինայի անվան քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկան»:
Մանկական քաղցկեղը կանխարգելելու համար այս կլինիկայում հետազոտվելու են քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածություն ունեցող երեխաները: Այսպես հնարավոր է լինելու կանխարգելել կամ վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունը:
Կլինիկայում հետազոտվելու են նաև արդեն բուժված երեխաները հիվանդության կրկնվելը կամ արտահայտումները կանխելու նպատակով:
Հայաստանի երեխաների առողջության հիմանադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, կարևորելով մեր երկրում քաղցկեղի վաղ փուլում հայտնաբերումը, նշել է. «Ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունենք ֆինանսավորել նման կարևոր կենտրոնի ստեղծումը, որը կնպաստի երեխաների շրջանում քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը, արդյունավետ բուժմանը, արդյունքում՝ քաղցկեղի տարածվածության ու մահացության նվազեցմանը Հայաստանում և Արցախում»:
Այս գաղափարի կյանքի կոչմանը աջակցել են նաև Կարինա Պետրոսյանի ծնողներն, ում ոսկրածուծի փոխպատվաստման համար հավաքած ամբողջ գումարը փոխանցել են կենտրոնի բացմանը` ժամանակին ախտորոշելու և կյանքեր փրկելու հնարավորության համար:
Արյունաբանական կենտրոնում առողջապահության նախարարը շրջել է Արյան բանկի նոր շենքի կառուցման շինհրապարակում, ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
05.06.2023 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ