Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը

Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը

Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը: Պրոֆեսոր Ա.Մալայանը Հայաստանում աչքի միկորվիրաբուժության հիմնադիրն է, ով իր մասնագիտական ազգանպաստ ճանապարհը սկսել է 1972 թվականից: Որոշ ժամանակ լինելով հոր՝ ականավոր ակնաբան Սերգեյ Մալայանի գործընկերը, Ալեքսանդր Մալայանը ստեղծել է հայկական ակնաբուժության ավանդական  դպրոցը, որի սաներն արդեն տասնամյակներ շարունակում են իր ուղին:  

Պրոֆեսոր Ա.Մալայան1978-ին ՀԽՍՀ առողջապահության նախարարության որոշմամբ, Հանրապետական ակնաբուժական կլինիկայի բազայի հիման վրա, Ա. Մալայանը կազմակերպել է այդ ժամականի համար նորարար վիրաբուժական հանրապետական կենտրոնը, որն առ այսօր սպասարկում է և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ արտերկրից ժամանող հազարավոր այցելուների: Հոր՝ Ս.Վ. Մալայանի անունը կրող ակնաբուժական կենտրոնը, Ալեքսանդր Մալայանը տնօրինել է 28 տարի:
 
Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ Ա.Մալայանը 1984-2018  եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժը:1984-1988թթ. Հայաստանում առաջին անգամ նա է կլինիկական պրակտիկայում ներդրել տեսողության վերականգնման միկրովիրաբուժական հիմնային մեթոդները՝ կատարակտայի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ, կատարակտայի հեռացումը ուլտրաձային մեթոդով-Ֆակոէմուլսիֆիկացիա, ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա), վիտրեկտոմիա և այլն: 1992-2022 թթ. հանդիսանում էր ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչ:

 

Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը1996 թվականից՝ Հայ-ամերիկյան մարդասիրական ծրագրի բժշկական տնօրենն է, իսկ 1992-ից  մինչև 2020 թվականը եղել է  Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր տնօրենը։

 

2012-2021թթ. նախագահել է Հայաստանի ակնաբույժների ասոցիացիան: 2006-ին պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան ոսկե մեդալով: 2012-ին «Հանուն խաղաղ Կովկասի» անվան ոսկե մեդալով:

Ալեքսանդր Մալայանը հեղինակ է 150-ից ավել գիտական աշխատությունների, 10 ռացիոնալիզատորական առաջարկությունների, 4 դասագրքերի, ինչպես նաև հայերեն լեզվով ակնաբուժության  դասագրքի՝ «Անհետաձգելի ակնաբուժական օգնություն»: Համահեղինակ է  «Ռազմադաշտային ակնաբուժություն», «Նեյրոօթալմոլգիա», «Comprehensive Eye examination»  ուսումնական ձեռնարկների: Հեղինակել է 5 մեթոդական հանձնարարականներ և 1 մենագրություն՝ «Տեսողական օրգանի վնասվածքները երկրային աղետների ժամանակ» թեմայով:

 

Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնըԱ.Մալայանի անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել են  դոկտորական 4 աշխատանքներ և թեկնածուական 11  թեզեր:  

 

Նոր ակնաբուժական կենտրոնի հիմնադրման գաղափարը եղել է Ալեքսանդր Մալայանի դստեր, հոր երկարամյա տարիների գործընկեր՝ Զառա Մալայանի վաղեմի ցանկությունը: Այն դարձել է իրականություն՝ մանրակրկիտ ուսումնասիրության,  նվիրումի և աշխատանքային փորձի արդյունքում:


Նորաբաց կենտրոնը կրում է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի անունը և չի հանդիսանում Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնաճյուղը: Զառա Մալայանը շուրջ 16 տարի եղել է Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի փոխտոնօրենը՝ մինչև  2020թ. և ղեկավարել է կենտրոնի հասարակայնության հետ կապերը, կազմակերպել արտաքին շուկաների և մարդկային ռեսուրսների հարցերը, եղել է կազմակերպչական  որոշումների կենտրոնում:

 

Զառա ՄալայանՏարիներ շարունակ լինելով ակնաբուժական կլինիկայի հիմնախնդիրներին քաջատեղյակ՝  2023թ. Զ.Մալայանը իրագործեց իր նախագիծը, որը յուրովի հարգանքի դրսևորում է հոր՝ Ա.Մալայանի  ականաբուժության ոլորտում ստեղծած արժեքների գնահատման և պահպանման: Այս նորաբաց կենտրոնում շարունակվելու են Ա.Մալայանի հիմնադրած ակնաբուժական մասնագիտական ավանդույթները և կենտրոնը աշխատելու է նրա բժշկական համոզմունքներին հավատարիմ, որն է անմնացորդ նվիրում աշխատանքին և պատասխանատվության խորը գիտակցում:  


Կենտրոնի հիմնական գործառույթն է՝ տեսողության  բարձրակարգ ախտորոշիչ, բուժական և էսթետիկ ծառայությունների տրամադրումը, որով կարելի է ժամանակին կանխել վաղ փուլում գտնվող տեսողական բազմաթիվ խնդիրներ: Երիտասարդ բարձրակարգ մասնագետների կողքին, ովքեր ավարտել են Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի արդինատուրան՝ նորաբաց կենտրոնում  կաշխատեն նաև փորձառու բժիշկներ: Կենտրոնը կառաջարկի բարձրակարգ հետազոտական, առայժմ ոչ բարդ վիրահատական  ծառայություններ, որոնք կիրականացվեն ժամանակակից տեխնիկայով հագեցած կլինիկայում, կիրականացվեն տեսողության բուժմանը և  վերականգնմանն ուղղված բազմատեսակ ծառայություններ:   

 

Ձեր տեսողությունը՝ մեր առաջնահերթությունն է…


Հասցե՛ Ձորափի 4/3


Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի ավան տեսողության վերականգնման կենտրոնը

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ