Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Ուռուցքաբանության ոլորտում կներդրվեն ախտորոշման և բուժման նոր մեթոդներ

ՀՀ ԱՆ. Ուռուցքաբանության ոլորտում կներդրվեն ախտորոշման և բուժման նոր մեթոդներ

Միջուկային բժշկության ոլորտում համագործակցության նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Ռուսատոմ առողջություն» ԲԲԸ գլխավոր տնօրենին և ընկերության ներկայացուցիչներին:

Ընկերությունը զբաղվում է միջուկային բժշկության տեխնոլոգիաների զարգացմամբ, ռադիոնուկլիդային թերապիայի համար արտադրում է նոր ռադիոդեղագործական դեղամիջոցներ, ինչպես նաև ընդլայնում է ուռուցքային հիվանդությունների բուժման մեջ միջուկային բժշկության մեթոդների կիրառումը:

Քննարկմանը պայմանավորվել են հայ և ռուս մասնագետներից կազմված աշխատանքային խումբ ստեղծել` քայլ առ քայլ մշակելու համագործակցության հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը:

Այս փոխգործակցության արդյունքում միջուկային բժշկությունը` գերժամանակակից բոլոր տեխնոլոգիաներով, ուռուցքաբանության ոլորտում հասանելի կլինի մեր երկրում, հնարավորություն կստեղծվի ռադիոդեղամիջոցների արտադրություն իրականացնել, ինչպես նաև ուռուցքաբանության մեջ կներդրվեն ախտորոշման և բուժման նոր մեթոդներ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ