Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«Արմենիա» ՀԲԿ. նյարդա-անոթային բաժանմունքի հերթական հագեցած շաբաթը. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ. նյարդա-անոթային բաժանմունքի հերթական հագեցած շաբաթը. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի զարկերակային անևրիզմայի ներանոթային բուժում

Ավարտին մոտեցավ ևս մեկ նյարդա-անոթային էնդովասկույլար շաբաթ «Արմենիա» ՀԲԿ-ում։ Կլինիկայի նյարդավիրաբուժական թիմի և Մոսկվայի ակադեմիկոս Ն.Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական գիտահետազոտական կենտրոնի նյարդաէնդովասկուլյար, միկրոնյարդավիրաբուժական և նյարդառադիովիրաբուժական բաժանմունքների համագործակցությունը հիվանդներին կրկին հնարավորություն տվեց ստանալ համապարփակ և բազմակողմանի խորհրդատվություն։ Բժշկա-պրոֆեսորական անձնակազմի հետ իրականացված հեռակոնֆերանսների արդյունքում հստակեցվեցին բուժման և անհրաժեշտ վիրահատությունների եղանակները։

Ներկայացնում ենք «Արմենիա» ՀԲԿ-ում նեյրո-անոթային շաբաթվա շրջանակներում բուժված հիվանդներից մեկին։


«Արմենիա» ՀԲԿ դիմած 48 տարեկան երիտասարդ կնոջ մոտ հայտնաբերվել էր ձախ միջին ուղեղային զարկերակի խոշոր դիվերտիկուլով անևրիզմա, որը նախկինում պատռվել էր և գլխուղեղի հեմոռագիկ կաթվածի պատճառ դարձել։


Բուժառուն պարբերաբար գանգատվում էր գլխացավերից, որոնք առավել սրանում էին զարկերակային ճնշման բարձրացման ֆոնին, ինչը խիստ վտանգավոր էր անևրիզմայի կրկնակի պատռման տեսանկյունից։

Անևրիզմայի կրկնակի պատռումը կանխարգելելու նպատակով բուժառուն դիմել է «Արմենիա» ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունք։ Նյարդավիրաբուժական թիմի հետ իրականացված քննարկումների արդյունքում որոշվեց խնդիրը լուծել ոչ թե բաց վիրահատական, այլ ներանոթային (էնդովասկուլյար) եղանակով։

 

Հայաստան ժամանած ընդհանուր և նյարդա-էնդովասկուլյար վիրաբույժ Գ.Դ. Հովսեփյանի , «Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական թիմի (բաժանմունքի ղեկավար Ծ.Ն. Հովհաննիսյան և նյարդավիրաբույժ Մ.Ն. Խաչատրյան) կողմից նյարդա-անեսթեզիոլոգիական, ապա նյարդա-ռեանիմացիոն հսկողությամբ կատարվել է անևրիզմայի ներանոթային (էնդովասկուլյար) էմբոլիզացիա` միկրոպարույրներով։

 


Վիրահատության հաջորդ օրը բուժառուն քայլել է, նյարդաբանական դեֆիցիտ չի հայտնաբերվել, իսկ ևս մեկ օր անց դուրս է գրվել բավարար վիճակում։

«Արմենիա» ՀԲԿ-ում իրականացվում են նյարդավիրաբուժական, նյարդա-անոթային և նյարդաբանական բոլոր այլ ախտահարումների հետ կապված 24-ժամյա խորհրդատվություններ և հեռակոնֆերանսներ, իսկ անհրաժեշտության դեպքում` վիրահատություններ, տեղի և այլ երկրներից հրավիրված փորձառու մասնագետների կողմից։

 

 

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ