Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ-ում խորացվում է «ուսանողը՝ ուսանողին» դասավանդման մեթոդը

ԵՊԲՀ-ում խորացվում է «ուսանողը՝ ուսանողին» դասավանդման մեթոդը

Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի գիտական խմբակում՝ ամբիոնի վարիչ պրոֆեսոր Սեմյոն Օրդույանի գլխավորությամբ, տարիներ շարունակ կիրառվում է «ուսանողը՝ ուսանողին» դասավանդման մեթոդը, որի շրջանակում բարձր կուրսի ուսանողներն իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում կրտսեր սերնդին։ Հաշվի առնելով մեթոդի բարձր արդյունավետությունը՝ այն առաջին անգամ ներդրվեց առարկայի ուսումնական գործընթացում։

Բացի հիմնական դասապրոցեսից, ուսանողները ներկայումս հնարավորություն ունեն ամեն երկուշաբթի և ուրբաթ անցկացվող լրացուցիչ դասերի ընթացքում ամրապնդելու և խորացնելու իրենց գիտելիքները։

«Դասախոսի օգնականները» պատահական չեն ընտրված. նրանք օպերատիվ վիրաբուժության գիտական խմբակի ակտիվ անդամներ են՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Էրիկ Հակոբյանը և Ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող, «Մերուժան Ստեփանյանի» անվան կրթաթոշակառու Վիգեն Հովհաննիսյանը։

Բացի ուսումնական-գիտական խմբակ հաճախելուց, ուսանողները նաև ակտիվ մասնակցություն ունեն հիվանդանոցներում բուժօգնության ցուցաբերմանը, ԵՊԲՀ ԳՀԿ-ում գիտական աշխատանքների կազմակերպմանը։ Ամբիոնի լրացուցիչ դասերին հնարավորություն ունեն մասնակցելու 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են տեղագրական անատոմիայով և օպերատիվ վիրաբուժությամբ։

Հաշվի առնելով այն փաստը, որ տեղագրական անատոմիայի իմացությունն անխոս ունի առանցքային նշանակություն վիրաբույժի մասնագիտական գործունեության մեջ՝ այն լրացուցիչ խթան կհանդիսանա ապագա վիրաբույժների մասնագիտական կատարելագործման համար։

Ենթադրվում է, որ նախաձեռնությունը կլինի շարունակական, և «դասախոսի օգնականները» կհամալրվեն բանիմաց ու գրագետ ուսանողներով։

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ