Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Երկօրյա համաժողով` ԱՆ խորհրդատուների մասնակցությամբ

ՀՀ ԱՆ. Երկօրյա համաժողով` ԱՆ խորհրդատուների մասնակցությամբ

Առողջապահական համակարգի բարեփոխումները դեռևս նախագծային փուլում ներկայացվում են առողջապահության նախարարության խորհրդատուներին, գործող բժիշկներին ու, կարևորելով մասնագիտական տեսակետը, կետ առ կետ քննարկում նաև նրանց հետ։

Այսօր մեկնարկած երկօրյա համաժողովին առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ողջունելով ԱՆ խորհրդատուներին, ևս մեկ անգամ կարևորել է առողջապահություն նախարարություն- գործող բժիշկ խորհրդատուներ անքակտելի կապը, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվում կատարել իրական ու շոշափելի բարեփոխումներ։

Երկօրյա այս համաժողովին քննարկվում է երկու հիմնական թեմա` «Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները» և «Առողջապահության բնագավառի հիմնական մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների» հրամանի նախագիծը։

55 բժիշկ- խորհրդատուները, ըստ մասնագիտական ուղղությունների, ֆոկուս խմբեր են ձևավորել, տեսակետներ քննարկել նախ խմբի ներսում, հետո բուռն քննարկում է ծավալվել նաև ֆոկուս խմբերից դուրս։

Առողջապահություն նախարարության և Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի կողմից` «Եվրոպայի խորհրդի` Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում կազմակերպված հանդիպումը կշարունակվի վաղը, որին կմասնակցի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ