Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Քննարկվել են էլեկտրոնային առողջապահության գործելակարգերը

ՀՀ ԱՆ. Քննարկվել են էլեկտրոնային առողջապահության գործելակարգերը

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին և առաքելության ղեկավար Քիրթի Ռամեշին:

Հանդիպմանը Արտակ Ջումայանը ներկայացրել է կատարված աշխատանքները և 2023 թվականի առաջիկա անելիքները, խոսել դեղատոմսերի ամբողջովին ներդրման, պատմագրերի, մշակվող գործելակարգերի մասին, որոնք բժշկի համար հուշող գործիքներ կլինեն բուժառուի հետ աշխատելու ժամանակ: Քննարկվել է էլեկտրոնային առողջապահությունը և առանձնացվել դրա զարգացմանն ուղղված ռազմավարական մի քանի առանցքային կետեր`

  •  հիվանդանոցային պատմագրերի և պոլիկլինիկական ամբուլատոր քարտի ներդրումը,
  • բուժաշխատողների վերապատրաստումների կարևորությունը,
  • հավաքագրված տվյալների վերլուծության կառուցվածքը,
  • արհեստական բանականությունը:


Հյուրերը պատրաստակամություն են հայտնել օգնելու մշակել և ներդնել հեռաբժշկությունն` իր ամբողջ ծավալով, ինչպես նաև աջակցել բուժաշխատողների վերապատրաստումների գործընթացին:

Հանդիպման վերջում Արտակ Ջումայանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին օժանդակելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցության ծրագրերը կլինեն շարունակական:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ