Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ցերեկային ստացիոնար՝ ալերգոլոգիական ծառայությունում. erebunimed.com

Ցերեկային ստացիոնար՝ ալերգոլոգիական ծառայությունում. erebunimed.com

Այսուհետ «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայությունում հնարավոր է բուժօգնություն ստանալ նաև առանց հոսպիտալացվելու: Ծառայությունում ստեղծվել է ցերեկային ստացիոնար, որտեղ բուժօգնություն կարող են ստանալ սուր եղնջացան, սննդային ալերգիա, դեղորայքային ալերգիա, ալերգիկ ռինիտ, ալերգիկ կոնտակտային դերմատիտ, ատոպիկ դերմատիտ, թոքերի qրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, բրոնխիալ ասթմա ախտորոշմամբ բոլոր հիվանդները:

 

Առավելությունն այն է, որ հիվանդը չի հոսպիտալացվում, իրեն հարմար ժամանակահատվածում այցելում է բժշկական կենտրոն, ստանում է անհրաժեշտ բուժումը և տուն գնում:

Բուժման ալգորիթմը յուրաքանչյուր հիվանդի համար ստեղծվում է անհատապես:

Ծառայությունը ղեկավարում է Երևան գլխավոր ալերգաբան, Հայաստանի Ալերգաբանների և իմունաբանների ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Կրիստինա Ռաֆայելի Ջամալյանը:

Ցերեկային ստացիոնարի մեկ պրոցեդուրայի արժեքը` ներառյալ օգտագործվող դեղերը, 20 000 դրամ է:

Ալերգոլոգիական ծառայության հեռախոսահամարն է +374 15 472318

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ