Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունք «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունք «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Ընդունարանի աշխատանքներն ավելի արդյունավետ և հարմարավետ դարձնելու նպատակով «Էրեբունի» ԲԿ -ում կատարվել է կառուցվածքային փոփոխություն, ստեղծվել է նոր Emergency Hospital: Նախկին ընդունարանն առանձնացվել է բժշկական կենտրոնի գլխավոր մասնաշենքից և տեղակայվել պոլիկլինիկայի հին շենքում: Հիվանդների թվի ավելացմամբ պայմանավորված` նոր անհետաձգելի ընդունարանի անջատումը և որակապես այլ` Հայաստանում նմանը չունեցող բաժանմունքի ստեղծումը հրամայական էր դարձել «Էրեբունի» ԲԿ-ի համար:

Ի տարբերություն նախորդ ընդունարանի` շտապօգնության մեքենան անարգել մոտենում է առանձնացված մուտքին: Ընդարձակ տարածքների արդյունավետ օգտագործումը հնարավորություն է տալիս հիվանդին անմիջապես տեղափոխել նոր անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի առաջին սրահ, ինչպես ընդունված է կոչել՝ տրիաժ կենտրոն: Սրահը հագեցած է անհետաձգելի բուժօգնություն մատուցելու համար նախատեսված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, մշտադիտարկման մոնիթորներով, արհեստական շնչառության, թթվածնի մատակարարման և վերակենդանացման այլ  համակարգերով: Հիվանդների տեղաշարժման ժամանակ այժմ կիրառվում են նաև շարժական մշտադիտարկման մոնիթորներ:

Սրահի մահճակալները բազմաֆունկցիոնալ են, կրկին հարմարեցված հիվանդներին ինչպես պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու, հետազոտելու, այնպես էլ ապահով և հարմարավետ տեղաշարժելու համար:

Առաջին բուժօգնության մատուցման համար նախատեսված սրահում են կատարվում սոնոգրաֆիկ հետազոտությունները, լաբորատոր քննության նմուշառումները: Այլ հետազոտությունների համար ևս հիվանդները չեն տեղափոխվում բժշկական կենտրոնի ախտորոշիչ ծառայություն: Նոր ընդունարանում տեղադրված են նաև ռենտգեն և համակարգչային տոմոգրաֆիայի սարքեր: Թվով 3-րդ՝  SIEMENS Healthineers SOMATOM GO UP-ը բեռնաթափում է համակարգչային տոմոգրաֆիայի ծառայության աշխատանքները: Նեղ մասնագետների համար կառուցվել են գինեկոլոգիական և ընդհանուր զննման սենյակներ, վիրակապարաններ:

Վիրահատության կամ առավել երկար հսկողության կարիք ունեցողները լաբորատոր գործիքային հետազոտություններ անցնելուց հետո տեղափոխվում են ընդունարանի երկրորդ սրահ: Երկրորդ սրահը ևս ապահովված է հիվանդներին 24 ժամյա հսկողության համար նախատեսած ամբողջական համակարգերով:

«Էրեբունի» բժշկական կենտրոն դիմած հիվանդները սրտամկանի ինարկտի կամ կաթվածի կասկածի դեպքում անմիջապես տեղափոխվում են 2-րդ հարկ կորոնարոգրաֆիայի կամ ստենտավորման, իսկ ինսուլտի կասկածի դեպքում տրոմբէկտոմիայի համար: Վիրահատության անհրաժեշտության դեպքում հիվանդները կրկին անհետաձգելի կարգով տեղափոխվում են 3-րդ հարկ վիրահատական բլոկ: Եթե վիրահատություններն ավարտվում են գիշերային ժամերին,  հիվանդները հետ են գալիս ընդունարանի  2-րդ սրահ, մի քանի ժամ մնում բժիշկների հսկողության տակ և առավոտյան տեղափոխվում համապատասխան բաժանմունքներ:

Ոչ վիրահատական՝ ծանր և ծայրահեղ ծանր դեպքերում, երբ հիվանդներն ինտենսիվ թերապիայի կարիք ունեն՝ տեղափոխվում են վերակենդանացման բաժանմունք:

Ինչպես անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բժիշկների, այնպես էլ նեղ մասնագետների՝ վիրաբույժների, օրթոպեդ-վնասվածքաբանների, նյարդաբանների և այլ մասնագետների համար ստեղծվել են հարմարավետ աշխատասենյակներ: Արագ ախտորոշման, ժամանակի խնայման համար բաժանմունքում հերթապահելու են նաև ռադիոլոգները: Շուրջօրյա տեղեկատուի աշխատակիցները հիվանդների առողջական վիճակի մասին մշտական տեղեկատվություն կտրամադրեն հարազատներին, իսկ ընդարձակ նախասրահը և հիվանդների հարազատների համար առանձնացված սպասասրահը բժիշկներին առավել հանգիստ պայմաններում աշխատելու համար են: Հանրապետությունում առաջինը ստեղծված անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի նման ձևաչափը կամբողջացնի «Էրեբունի» ԲԿ-ի մատուցած պրեֆեսիոնալ ծառայությունների շղթան և օրինակելի կդառնա այլ բուժհաստատությունների համար:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ