Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Կառավարությունն ընդունեց առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը

ՀՀ ԱՆ. Կառավարությունն ընդունեց առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը

Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որի նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունն է:  Համակարգը կներդրվի փուլային տարբերակով:

Նախապատրաստական փուլը կմեկնարկի 2023 թվականին: Կվերանայվի ծառայությանների փաթեթը, կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկվի մարդկանց եկամուտների որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն արժեք, կորոշվեն պետության կողմից համաֆինանսավորման չափերը:

Կամավորները կարող են համակարգին միանալ 2024 թվականից, իսկ կենսաթոշակառուներին պետությունն անվճար կապահովագրի 2025 թվականին: Առողջության համապարփակ ապահովագրությունն ամբողջությամբ կկիրարկվի 2027 թվականից:

  • Առողջության համապարփակ ապահովագրությունը (ԱՀԱ) առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանման պետության կողմից երաշխավորված ինքնուրույն համակարգ է, որն ապահովում է հիվանդությունների կանխարգելման, բուժման և ընթացիկ վերահսկման ծախսերի փոխհատուցումը:
  • ԱՀԱ համակարգը ապահովագրվածների համար երաշխավորում է բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հավասար հնարավորություններ։
  • ԱՀԱ-ն իրականացվելու է մեկ միասնական գնորդի/վճարողի սկզբունքով՝ պետության կողմից հիմնադրված կառույցի` Հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) միջոցով, որը պետք է ապահովի ապահովագրվածների առողջապահական ծախսերի համար անհրաժեշտ գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետությունը։
  • ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է և բուժօգնության որակի բարելավումը:
  • ԱՀԱ ներդրման հիմնական նպատակի իրականացումը կնպաստի հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավմանը, կյանքի միջին տևողության ավելացմանը, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազմանը, մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ