Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. «Նոր հայկական բժշկական հանդես». 15 տարի բժշկական համալսարանի հետ

ԵՊԲՀ. «Նոր հայկական բժշկական հանդես». 15 տարի բժշկական համալսարանի հետ

Լրացավ ԵՊԲՀ­–ում հրա­տա­րակ­վող «­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սը» («The New Armenian Medical Journal») անգ­լա­լե­զու գիտակիրառական պարբերականի գործունեության 15 տարին:

Հոբելյանական համարն օրեր առաջ հանձնվեց լսարանի դատին` լեցուն տեսական և կլինիկական ուղղություններով հոդվածներով:

2007 թվականից սկսած՝ պարբերականի գլխավոր առաքելությունն է լսարանին ներ­կա­յաց­նել բժշկա­գի­տութ­յան և­ ա­ռող­ջա­պա­հութ­յան տար­բեր ո­լորտ­նե­րի գի­տա­կան նվա­ճում­նե­րը, բուժման, հիվանդությունների վարման նոր մե­թոդ­ներն ու մո­տե­ցում­նե­րը, մեկ հար­թա­կում հա­մախմ­բել աշ­խար­հի տար­բեր անկ­յուն­նե­րի բժիշկ-գիտ­նա­կան­նե­րին, հեղինակավոր մասնագետներին:

Խմբագրակազմը հոբելյանի առթիվ, առաջիկայի նոր ծրագրերն ուրվագծելով, նշում է, որ իրենց հաջողվել է կյանքի կոչել սահմանված նպատակը:

Պատմական ակնարկ

«­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սի» ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տութ­յունն ա­ռա­ջա­ցել էր մեր հան­րա­պե­տութ­յան ան­կա­խա­ցու­մից հե­տո, ո­րը մեծ հնա­րա­վո­րութ­յուն­ներ էր բա­ցել սփյուռ­քա­հա­յութ­յան և­ այ­լազ­գի բժիշկ-գիտ­նա­կան­նե­րի միջև հա­մա­գոր­ծակ­ցութ­յան և ­փոր­ձի փո­խա­նակ­ման հա­մար, ինչ­պես նաև հայ­կա­կան բժշկա­կան մեկ ամ­սագ­րում ­Հա­յաս­տա­նի և սփ­յուռ­քի ճա­նաչ­ված ու ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի գոր­ծու­նեութ­յու­նը հա­մա­լիր ներ­կա­յաց­նե­լու նպա­տա­կով:

Հանդեսի համահիմնադիրներից է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պարբերականի հոբելյանական համարում իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է․ «Խմբագրական կազմում ընդգրկված են են ոչ միայն Հայաստանի առաջատար մասնագետները, մի շարք երկրների բժիշկ-գիտնականները։ Տար­բեր տա­րի­նե­րի կտրված­քով ամ­սագ­րին թղթակ­ցում են հե­ղի­նակ­ներ աշ­խար­հի տար­բեր անկ­յուն­նե­րից՝ Ի­տա­լիա, ԱՄՆ, Ֆ­րան­սիա, ­Հու­նաս­տան, ­Գեր­մա­նիա, Ռուսաստան, Ի­րան, Իրաք, Սիրիա, Ա­րա­բա­կան ­Միաց­յալ Է­մի­րութ­յուն­ներ, Լիբանան, Հնդկաստան, Ինդոնեզիա։ Իր ճանաչելիության շնորհիվ ամեն տարի պարբերականի խմբագրության են դիմում նորանոր երկրների գիտնականներ: Գալիք համարում երկրների աշխարհագրությունն ընդլայնվել է․ հեղինակներ են միացել Խորվաթիայից, Պակիստանից, Սաուդյան Արաբիայից»։

Գի­տա­կի­րա­ռա­կան ամ­սագ­րի հիմնադիր և առ այսօր նրա գլխա­վոր խմբա­գիր,  ԵՊԲՀ գի­տա­հե­տա­զո­տա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար, ՀՀ գի­տութ­յան վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Ար­տո ­Զիլֆ­յա­նը, հիշելով հանդեսի ստեղծման պատմությունն, ընդգծում է, որ  նախաձեռնությունը հենց բժշկական համալսարանինն էր:

«2007թ. մար­տից հիմ­նադ­րվեց մեր հրատարակությունը և ­սե­փա­կան ու­ժե­րով «­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­ս»-ի ա­ռա­ջին հա­մա­րը լույս տե­սավ նույն տար­վա նո­յեմ­բերին: Բժշ­կա­գի­տութ­յան ար­դի ձեռք­բե­րում­նե­րը ներ­կա­յաց­նող պար­բե­րա­կա­նը կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ար­ժա­նա­ցավ օ­տա­րերկ­րա­ցի գիտ­նա­կան­նե­րի, նաև բարձր ցու­ցա­նիշ­ներ ու­նե­ցող մի­ջազ­գա­յին մի շարք հրա­տա­րակ­չութ­յուն­նե­րի ու­շադ­րութ­յա­նը», - ասում է պրոֆեսոր Զիլֆյանը` հավելելով, որ հեղինակ-գիտ­նա­կան­նե­րից շա­տե­րը ոչ միայն տպագր­վում են ամ­սագ­րում, այլև այլ հրա­տա­րակ­չութ­յուն­նե­րի կող­մից հրա­վի­րում են` հան­դես գա­լու ար­դեն հրա­պա­րակ­ված հոդ­ված­նե­րի մա­սին գրա­խո­սա­կան­նե­րով և ­մե­նագ­րութ­յուն­նե­րով և նոր գիտական հոդվածներով:

Ուշադրության է արժանի այն, որ խմբագրակազմը գործունեության վերջին մի քանի տարում ուշադրության կենտրոնում է պահում կորոնավիրուսային համավարակի թեման՝ գիտական դիտակետից:

Հանդեսի երեք համարը (h14 (2020) N4, h15 (2021) N2 և N3) նվիրված է հենց Covid-19-ին: Բոլոր նշված և այլ համարների էլեկտրոնային տարբերակներին ընթերցողը կարող է ծանոթանալ նաև ԵՊԲՀ պաշտոնական կայքում:

Հանդեսի 2020-2022թթ. նշանակալի ձեռքբերումներից  է այն փաստը, որ մի շարք հեղինակների, մասնավորապես Ա. Զիլֆյանի (համահեղինակներ Ա. Մուրադյան և Ս. Ավագյան), հոդվածները Համաշխհարային առողջապահության կազմակերպության (WHO) կայքերում ներկայացվել են որպես օրինակելի, առաջատար աշխատություններ:

 


Ար­տո ­Զիլֆ­յանն իր հա­վա­տա­րիմ ու եր­կա­րամ­յա  գոր­ծըն­կե­րոջ, հան­դե­սի  պա­տաս­խա­նա­տու խմբա­գիր Ս­տե­փան Ա­վագ­յա­նի հետ ան­ցած 15-ամ­յա ճա­նա­պար­հը հպար­տութ­յամբ է հի­շում, քա­նի որ միա­սին թի­մա­յին աշ­խա­տան­քի շնոր­հիվ հաղ­թա­հա­րել են բազ­մա­թիվ խո­չըն­դոտ­ներ, հա­մա­տեղ ու­ժե­րով հա­սել հա­ջո­ղութ­յուն­նե­րի:  

«­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սը» տա­րե­կան տպագր­վում է 4 հա­մար, յու­րա­քանչ­յու­րում՝ 10-12 հոդ­ված: ­

Տա­սը տա­րում 60 հա­մար հանձն­վել է գի­տա­կան աշ­խար­հի դա­տին:

 ­Հա­ջո­ղութ­յուն­նե­րի շար­քում Ս­. Ա­վագ­յա­նը մատ­նան­շում է այն հան­գա­ման­քը, որ պար­բե­րա­կա­նի գոր­ծու­նեութ­յան ար­դեն հին­գե­րորդ տա­րում «­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­սը» ար­ժա­նա­ցավ մի­ջազ­գա­յին հրա­տա­րակ­չութ­յուն­նե­րի ու­շադ­րութ­յա­նը, ո­րի արդ­յուն­քում այն առ այ­սօր իր մշտա­կան գրան­ցումն ու­նի գի­տա­կան հոդ­ված­նե­րի մի­ջազ­գա­յին «Ս­կո­պուս-SCOPUS» (Հոլանդիա) և EBSCO (ԱՄՆ) շտե­մա­րա­ններում:

Խմ­բագ­րութ­յա­նը հղված հոդ­ված­նե­րի մե­ծա­գույն հոս­քի շնոր­հիվ հան­դե­սը թո­ղարկ­ում էր նաև մո­նո­թե­մա­տիկ (միև­նույն թե­մա­յին առնչ­վող) հա­մար­ներ, ո­րոնք ընդգր­կում են ար­դի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում բժշկա­գի­տութ­յան որ­ևէ հստակ ուղ­ղութ­յան հրա­տապ խնդիր­ներն ար­ծար­ծող հոդ­ված­նե­րը` ամ­բող­ջա­կան տես­քով ներ­կա­յաց­նե­լով բժշկա­կան այդ ուղ­ղութ­յամբ առ­կա ձեռք­բե­րում­ներն ու հե­տա­գա ծրագ­րե­րը: Ն­շենք, որ ամսա­գի­րը տպագ­րութ­յան հար­թակ է նաև լա­վա­գույն գի­տա­կան հա­մա­ժո­ղով­նե­րի հա­մար:

 


Հա­վել­վա­ծի տես­քով հրա­տա­րակ­վում են ԵՊԲՀ-ում անց­կաց­վող  գի­տա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի (օ­րի­նակ՝ «­Գի­տութ­յան շա­բաթ 2017»,  «Բժշ­կա­գի­տութ­յան ար­դի հիմ­նախն­դիր­նե­րը» գի­տա­ժո­ղով­նե­րը) ըն­թաց­քում ներ­կա­յաց­ված զե­կու­ցում­նե­րի ընտ­րա­նի­ներ` հոդ­ված­նե­րի տես­քով: ­Մեծ ար­ձա­գանք են ստա­ցել, մաս­նա­վո­րա­պես, կան­խար­գե­լիչ բժշկութ­յա­նը նվիր­ված եր­կու մո­նո­թե­մա­տիկ հան­դես­նե­րը` նվիր­ված Հա­յաս­տա­նում տար­բեր շրջան­նե­րում տա­րաբ­նույթ հի­վան­դութ­յուն­նե­րի տա­րած­վա­ծութ­յա­նը և դ­րանց կան­խար­գել­ման ու բուժ­ման ե­ղա­նակ­նե­րին:

­Հան­դե­սն իր պար­տա­ճա­նաչ գոր­ծա­վա­րութ­յան շնոր­հիվ մեծ հե­ղի­նա­կութ­յուն է վա­յե­լում տար­բեր ա­ռա­ջա­տար բժշկա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րում: Ա­ռան­ձին հա­մար­նե­րով ի­րենց գոր­ծու­նեութ­յան ար­գա­սիք­ներն են ներ­կա­յաց­րել Օ­դե­սա­յի, ­Խար­կո­վի, Լ­վո­վի, ­Մոսկ­վա­յի (­Սե­չե­նո­վի անվ.) բժշկա­կան հա­մալ­սա­րան­նե­րի, ՌԴ Իր­կուտսկ քա­ղա­քի Ն­յար­դա­վի­րա­բու­ժութ­յան կենտ­րո­նի ան­վա­նի բժիշկ­նե­րը:

Խմ­բագ­րա­կազմն ընդգ­ծում է, որ հա­տուկ կար­ևո­րութ­յուն է տա­լիս այն հանգամանքին, որ­պես­զի ե­րի­տա­սարդ հե­տա­զո­տող­նե­րը, աս­պի­րանտ­ներն ա­ռա­վել ակ­տիվ տպագ­րեն ի­րենց գի­տա­կան  հոդ­ված­նե­րն այս ամ­սագ­րում, ո­րն ա­ռա­ջի­նը նրանց հնա­րա­վո­րութ­յուն կտա ի­րենց հե­տա­զո­տութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը ներ­կա­յաց­նե­լու աշ­խար­հի գի­տա­կան հան­րութ­յան ու­շադ­րութ­յա­նը:

The New Armenian Medical Journal պար­բե­րա­կանն իր թղթա­կից­նե­րի հետ շփու­մը հա­սա­նե­լի դարձ­նե­լու և հ­րա­տա­րակ­ված հոդ­ված­նե­րը նաև վիր­տո­ւալ տիրույթում ներ­կա­յաց­նե­լու նպա­տա­կով Եր­ևա­նի Մ­խի­թար ­Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րանի պաշ­տո­նա­կան կայ­քում (www.ysmu.am) ներկայացնում է հանդեսի էլեկտրոնային տարբերակը, որը նույնաբար արտացոլում է տպագիր հրատարակումը:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Օտարերկրյա քաղաքացիները նախընտրում են «Նաիրի» ԲԿ-ն. nairimed.com
Օտարերկրյա քաղաքացիները նախընտրում են «Նաիրի» ԲԿ-ն. nairimed.com

ՌԴ քաղաքացի 38-ամյա Ելենա Շիլինայի մոտ ախտորոշվել էր միջողային աճառի ճողվածք։ Վերջինս դիմել էր «Նաիրի» ԲԿ։  ԲԿ-ի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար...

Նախադեպը չունեցող հիբրիդ-վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Նախադեպը չունեցող հիբրիդ-վիրահատություն «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
Բարձրակարգ և բազմապրոֆիլ մանկաբուժությունը «Աջափնյակ» բժշկական բենտրոնում արդեն իրականություն է. ajapnyakmc.com
Բարձրակարգ և բազմապրոֆիլ մանկաբուժությունը «Աջափնյակ» բժշկական բենտրոնում արդեն իրականություն է. ajapnyakmc.com

Կենտրոնում մանկաբուժական ծառայությունը համալրված է տարատեսակ մանկական նեղ մասնագետներով։
Մանկաբուժական ծառայությունը համակարգում է փորձառու և հմուտ մանկաբույ...

ԵՊԲՀ. Բժշկական գենետիկայի օրերը Հայաստանում շարունակվում են․ կայացավ 3-րդ գործնական գիտաժողովը
ԵՊԲՀ. Բժշկական գենետիկայի օրերը Հայաստանում շարունակվում են․ կայացավ 3-րդ գործնական գիտաժողովը

ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնը և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը մարտի 11-ին կազմակերպել էին «Բժշկական գենետիկայի պրակտիկ ասպեկտները» թեմայով արդեն 3-րդ...

ԵՊԲՀ. «Ուղեղի ճանաչման շաբաթը» սկսված է
ԵՊԲՀ. «Ուղեղի ճանաչման շաբաթը» սկսված է

Երեկ ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ ուսանողների և բժշկագիտության շրջանում ոլորտի ներկայացուցիչների շրջանում լայն տարածում ունեցող «Ուղեղի ճանաչման շաբաթ 2023» միջոցառումների շարքի բացման արարողությունը...

ԵՊԲՀ-ում խորացվում է «ուսանողը՝ ուսանողին» դասավանդման մեթոդը
ԵՊԲՀ-ում խորացվում է «ուսանողը՝ ուսանողին» դասավանդման մեթոդը

Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի գիտական խմբակում՝ ամբիոնի վարիչ պրոֆեսոր Սեմյոն Օրդույանի գլխավորությամբ, տարիներ շարունակ կիրառվում է «ուսանողը՝ ուսանողին» դասավանդման...

Siemens Healthineers ընկերության տեսանյութը՝ «Էրեբունի» ԲԿ-ի մասին. erebunimed.com
Siemens Healthineers ընկերության տեսանյութը՝ «Էրեբունի» ԲԿ-ի մասին. erebunimed.com

Siemens Healthineers ընկերությունը տեսանյութ է պատրաստել «Էրեբունի» ԲԿ-ի Artis Icono անգիոգրաֆի մասին: Գերմանական հայտնի ընկերությունը Artis Icono անգիոգրաֆի բացառիկությունը ներկայացնում է...

Մաստեր կլաս՝ աշխարհահռչակ SIEMENS ընկերության ներկայացուցչի կողմից. nairimed.com
Մաստեր կլաս՝ աշխարհահռչակ SIEMENS ընկերության ներկայացուցչի կողմից. nairimed.com

Զարգացնելով բժիշկների մասնագիտական կարողությունները՝ «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ները շարունակում են խթանել վերապատրաստման ծրագրերը...

Լուրեր
Բացառիկ վիրահատություն Արմենիա ՀԲԿ–ում՝ ենթաստամոքսային գեղձի հազվադեպ հանդիպող ուռուցքի (ինսուլինոմա) կապակցությամբ. armeniamedicalcenter.am
Բացառիկ վիրահատություն Արմենիա ՀԲԿ–ում՝ ենթաստամոքսային գեղձի հազվադեպ հանդիպող ուռուցքի (ինսուլինոմա) կապակցությամբ. armeniamedicalcenter.am

2023 թ. հունվարին «Արմենիա» ՀԲԿ էնդոկրինոլոգիական բաժանմունքի ղեկավար, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ Լուսինե Մամիկոնյանին դիմել է 23 տարեկան աղջիկ...

Լուրեր
ԵՊԲՀ. Էխոսրտագրության թեմայով վարպետության դասընթաց ԵՊԲՀ-ում
ԵՊԲՀ. Էխոսրտագրության թեմայով վարպետության դասընթաց ԵՊԲՀ-ում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տրվեց էխոսրտագրության թեմայով վարպետության երկօրյա դասընթացի մեկնարկը...

ԵՊԲՀ. «Ամեն ինչում դրենաժն է մեղավոր» խորագրով անվճար սեմինար
ԵՊԲՀ. «Ամեն ինչում դրենաժն է մեղավոր» խորագրով անվճար սեմինար

ԵՊԲՀ 6-րդ լսարանում մարտի 7-ին անցկացված դասախոսության մասնակիցները հնարավորություն ունեցան վերլուծել օնկոլոգիական խնդիրներ ունեցող բուժառուների  կրծքային և որովայնային բարդությունների կլինիկական դեպքերը...

ԵՊԲՀ դասախոսը բուհի 100-ամյակի դրոշը ծածանել է Կիլիմանջարոյի գագաթին
ԵՊԲՀ դասախոսը բուհի 100-ամյակի դրոշը ծածանել է Կիլիմանջարոյի գագաթին

ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի տուրիստական խմբակի դասախոս Արթուր Մարտիրոսյանը բժշկական մայր բուհի դրոշը ծածանել է Աֆրիկա մայրցամաքում գտնվող Կիլիմանջարո լեռան գագաթին...

ՀՀ ԱՆ. Լսողության նորածնային սքրինինգի արդյունքում 2022 թվականին հայտնաբերվել է ծանրալսությամբ 21 երեխա
ՀՀ ԱՆ. Լսողության նորածնային սքրինինգի արդյունքում 2022 թվականին հայտնաբերվել է ծանրալսությամբ 21 երեխա

Պետությունը փոխհատուցել է 1-4.5 տարեկան 19 երեխայի վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ընթացքի արժեքը...

ՀՀ ԱՆ. Արյունաբանական կենտրոնի արյան բանկի համար նոր շենք կկառուցվի
ՀՀ ԱՆ. Արյունաբանական կենտրոնի արյան բանկի համար նոր շենք կկառուցվի

Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը 14 ամիս անց կունենա արյան բանկի համար 4 հարկանի նորակառույց շենք: Շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ` այսօր, առողջապահության նախարարը աշխատանքային այցով...

ԵՊԲՀ. SAFEMED+ նախագծի աշխատանքային խումբն այցելեց ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոն
ԵՊԲՀ. SAFEMED+ նախագծի աշխատանքային խումբն այցելեց ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոն

Եվրոպական Միության SAFEMED+ նախագծի եռօրյա միջոցառման շրջանակում տարբեր երկրների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն այցելեց ԵՊԲՀ սիմուլյացիոն կենտրոն, որտեղ ծանոթացավ ոչ միայն նախագծի...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ