Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«Հավերժական Ազգ» (Eternal Nation Foundation) բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի կարևոր ուղղություններից է

«Հավերժական Ազգ» (Eternal Nation Foundation) բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի կարևոր ուղղություններից է

Հայաստանում բժշկական ոլորտի կրթական սեմինարների և գիտաժողովների կազմակերպումը՝ ավագ և միջին բուժաշխատողներին հնարավորություն տալով նոր գիտելիք ձեռք բերելու, միջազգային լավագույն փորձին ծանոթանալու և մասնագիտորեն զարգանալու:

 

Այս կրթական միջոցառումները բժիշկների համար հարթակ են ապահովում՝ ստեղծելու նոր համագործակցային կապեր արտերկրի մասնագետների հետ, հասանելի են դարձնում առաջատար երկրներիում կիրառվող արդի տեսական և գործնական նորամուծությունները:


2022թ. շատ արդյունավետ էր այս իմաստով հիմնադրամի համար: Համագործակցելով այլ շահագրգիռ կազմակերպությունների, ասոցիացիաների և հիմնադրամների հետ 2022թ. ընթացքում «Հավերժական Ազգ» հիմնադրամը կազմակերպել է 12 կրթական միջոցառում: Մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է 1260, որոնցից 1087 ստացել են հավաստագրեր (Երևանից – 855, մարզերից - 185, արտերկրից -47):


2022թ. կրթական ծրագրերի իրականացման նպատակով Հիմանդրամի ֆինանսական միջոցներից հատկացվել է ավելի քան 21մլն դրամ:


Կրթական ծրագրերի ամբողջական ցանկը կարող եք կարդալ` սեղմելով հետևյալ հղումը`  bit.ly/3WI57FG


Սկզբնաղբյուր. «Հավերժական Ազգ» հիմնադրամ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ