Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Հայաստանյան փորձը Թբիլիսում ներկայացվել է արտերկրի գործընկերներին

ԵՊԲՀ. Հայաստանյան փորձը Թբիլիսում ներկայացվել է արտերկրի գործընկերներին

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նոյեմբերի 15-17-ը տեղի է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարների հերթական հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը,  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի #NCDCP, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ իմունականխարգելման ազգային փորձագիտական խորհրդատվական խմբի (ՀՀԻԱՓԽԽ) #NITAG-ի ղեկավար համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Արման Բադալյանը։

Բազմաթիվ հարցերի հետ համատեղ, որոնք վերաբերում էին պատվաստանյութերի հավասար ու արդար բաշխմանը, անվտանգությանը, տարբեր խնդիրների լուծմանն ու փորձի փոխանակմանը, հանդիպման ընթացքում ՀՀԻԱՓԽԽ ղեկավարի կողմից ներկայացվել է նաև հայաստանյան փորձը՝ ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ներդրման գործընթացի վերաբերյալ, որը հիմնված էր ապացուցողական և համակարգային մոտեցման վրա։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ