Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետի հոդվածը՝ ուռուցքների դեմ պայքարի նոր մոտեցումների թեմայով

ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետի հոդվածը՝ ուռուցքների դեմ պայքարի նոր մոտեցումների թեմայով

Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիր Լևոն Մկրտչյանը հեղինակել է «Պայքարն ուռուցքների դեմ․ նոր մոտեցումներ» վերտառությամբ հոդվածը:

Հոդվածում ներկայացված տեսակետի համաձայն՝ չարորակ նորագոյացություններով ներկայումս աշխարհում հիվանդանում է մոտ 15 միլիոն մարդ։

«Հատկապես սթափեցնող է այն փաստը, որ մոտակա 20 տարվա ընթացքում, ըստ ԱՀԿ կանխատեսումների, այդ թիվը կարող է ավելանալ 70%-ով։ Հաշվի առնելով օնկոհիվանդների բուժման արդյունավետությունը՝ հիվանդացության այսպիսի աճն ընկալվում է որպես յուրօրինակ աղետ։ Իզուր չէ ասվում, որ քաղցկեղը 21-րդ դարի ժանտախտն է», - նշում է բժիշկ-գիտնականը։

Խոշոր գերտերությունների շրջանում, ըստ աշխատության, քաղցկեղի հիվանդացությամբ առաջին տեղում է Ռուսաստանի Դաշնությունը (123 մարդ 100000-ից տարեկան հիվանդանում է չարորակ նորագոյացություններով), երկրորդ տեղում Չինաստանն է (122 մարդ), երրորդ տեղում՝ ԱՄՆ-ը (105 մարդ)։

«Քաղցկեղի բջիջը կարող է առաջանալ, գոյատևել «թշնամական» միջավայրում, առավել ևս առանց վերահսկողության բազմանալ միայն այն դեպքում, եթե այն ի վիճակի լինի պաշտպանվել իմունային վերահսկողության հարձակողական գործոններից։ Վերջին տասնամյակներում այդ գործոնների ֆունկցիոնալ ակտիվությունը զգալիորեն նվազել է։ Պատճառները կարող են լինել շրջակա միջավայրը, երկարատև սթրեսները, դեղորայքային պրագմատիկությունը, նստակյաց կենսակերպը», - շեշտում է հոդվածագիրը:

Պրոֆեսոր Մկրտչյանի հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել ռուսերենով հետևյալ հղմամբ։

Սկզբնաղբյուր. ԵՊԲՀ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ