Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Հայ մասնագետների հոդվածը՝ հեղինակավոր International Journal of Environmental Research and Public Health ամսագրում

ԵՊԲՀ. Հայ մասնագետների հոդվածը՝ հեղինակավոր International Journal of Environmental Research and Public Health ամսագրում

Հայ բժիշկ-գիտնականները Բնապահպանական հետազոտությունների և հանրային առողջության միջազգային հեղինակավոր, բարձր ազդեցության գործոն ունեցող (3,364 -Q1) ամսագրում...| (International Journal of Environmental Research and Public Health) հրապարակել են հոդված՝ «Մորֆոլոգիական փոփոխությունները բերանի լորձաթաղանթի մեջ վիրուսային Հեպատիտ C-ով հիվանդների մոտ. խաչաձեւ ուսումնասիրություն» խորագրով։

Հոդվածի համահեղինակների թվում են համալսարանական մասնագետները՝ Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լազար Եսայանը, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Վահե Ազատյանը, Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Աննա Խաչատրյանը, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, բժիշկ-վարակաբան Մելանյա Շմավոնյանը, Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դասախոս Գայանե Մելիք-Անդրեասյանը, Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի պրոֆեսոր Միքայել Մանրիկյանը։

Ներկայացնելով հոդվածի հիմնական ասելիքը և ընդգծելով դրա կարևորությունը՝ Վահե Ազատյանը նշեց, որ կատարվել է վիրուսային Հեպատիտ C-ով պացիենտների բերանի խոռոչի զննում:

«Հայտնաբերվել են պաթոգնոմոնիկ ախտահարումներ, որոնք բնորոշ են տվյալ հիվանդությանը, անցկացվել է համեմատություն Հեպատիտ C չունեցող պացիենտների հետ, որոնք նույնպես ունեին բերանի լորձաթաղանթի փոփոխություններ, և հիմնավորվել հիմնավորվել է բերանային հեղուկում պաթոմորֆոլոգիական հետազոտություններով, ինտերլեյկինների որոշմամբ: Կատարել ենք նաև իմունոհիստոքիմիական հետազոտություն, որով իսկ ապացուցել ենք T և B լիմֆոցիտների շեղումները, այսինքն` հումորալ և բջջային իմունիտետի որոշ խանգարումներ»,- պարզաբանեց մասնագետը, ում դոկտորական ատենախոսության հիմնական դրույթներից մեկը ևս վերաբերում է գիտական հոդվածում ներկայացված թեմային:

Հարկ է ընդգծել, որ տպագրված հոդվածի, կատարված ծավալուն աշխատանքի և ոլորտում ակնառու ներդրման հիման վրա հայ բժիշկ-գիտնականները հրավիրվել են՝ մասնակցելու Ճապոնիայի Սապպորո քաղաքում 2023 թվականի հունվարի 9-11-ը կայանալիք Գեների 12-րդ համաշխարհային կոնվենցիայի (WGC-2023) աշխատանքներին։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ