Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում

Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում

Սեպտեմբերի 16-ին և 17-ին ԵՊԲՀ ուլտրաձայնային կենտրոնում անցկացվեց ուլտրաձայնային հետազոտության ուսուցման երկօրյա դասընթաց, որի նպատակն էր բժիշկներին ուսուցանել ուլտրաձայնային հետազոտման մեթոդը՝ կրիտիկական ախտաբանական վիճակների արագ ախտորոշման համար:

 

Դասընթացն անցկացնում էին Հարվարդի բժշկական դպրոցի առաջատար բժիշկները և  ԵՊԲՀ համալսարանական սրտաբանական  կլինիկայի բժիշկները,  որոնք նմանատիպ դասընթացներ իրականացրել են տարբեր երկրներում:


Ֆինանսավորման և աջակցության զգալի մասը տրամադրել է Հայ օգնության ֆոնդը  (ՀՕՖ):


Միջոցառմանը մասնակցում էին բժիշկներ մայրաքաղաքից, մարզերից և Արցախից:  Ներգրավված էին սրտաբաններ, ռեանիմատոլոգներ, արտակարգ իրավիճակում աշխատող բժիշկներ և ընդհանուր թերապևտներ:


Ուլտրաձայնային կենտրոնի տնօրեն,  բ.գ.դ․, պրոֆեսոր Հմայակ ՍիսակյանՄիջոցառման շրջանակում զրուցեցինք ԵՊԲՀ N 1 համալսարանական կլինիկայի ընդհանուր ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար, Ուլտրաձայնային կենտրոնի տնօրեն,  բ.գ.դ․, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանի հետ:


«Սա չափազանց կարևոր դասընթաց էր: Միջոցառման նպատակն էր ուլտրաձայնը, մասնավորապես  էխոսրտասրտագրության հիմունքները, հասանելի դարձնել ռեանիմատոլոգների, թերապևտների, անհետաձգելի բաժանմունքի բժիշկների համար:  Անհրաժեշտ է հասնել այն բանին, որ այդ բժիշկների համար դյուրին լինի դրա կիրառումը: Ինչպես օրինակ, լսափողն է կիրառելի գրեթե բոլոր բժիշկների կողմից՝ թոքերը, սիրտն արագ լսելու համար: Նույն կերպ կարելի է թոքերի որոշակի ախտաբանությունների ժամանակ կիրառել նաև ուլտրաձայնը:


Այս դասընթացին նախորդել է մի քանի ամսվա տևողությամբ էլեկտրոնային՝ օնլայն տարբերակով ուսուցման մեկ այլ դասընթաց, որն կազմակերպվել էր նույն բժիշկների համար: Եվ արդեն մասնակից բժիշկները որոշ չափով ծանոթ են ուլտրաձայնային հետազոտության մեթոդին:  

 

Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում


Այս հետազոտման կիրառությունը կարևոր է հատկապես անհետաձգելի բժշկության մեջ (անհետաձգելի սրտաբանություն, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ), որտեղ կարիք կա ուլտրաձայնի օգնությամբ արագ, օպերատիվ կողմնորոշվել ախտորոշման մեջ և այդ ախտորոշիչ ունակությունն արագ օգտագործել հիվանդին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:  Պատճառը նա է, որ շատ հիվանդությունների դեպքում ուլտրաձայնը բարձր կողմնորոշիչ, ախտորոշիչ նշանակություն ունի:


Պետք է, որ բժիշկները և հատկապես բժիշկների երիտասարդ սերունդը հետևեն այդ գործելակերպին: Ամբողջ աշխարհում այս ուղղվածությունը շատ տարածված է և ներդրված:  Հայաստանում դեռևս այն զարգացած չէ, որի պատճառով փորձում ենք աշխատել այդ ուղղությամբ:

 

Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում


ԱՄՆ-ում համալսարան ընդունվելիս ուսանողները ստանում են փոքր ուլտրաձայնային սարք` որպես նվեր: Բնականաբար, նրանք այդ սարքը կսկսեն կիրառել արդեն ուսման ընթացքում և աշխատելիս արդեն լավ կտիրապետեն հետազոտմանը: Մեզ մոտ հիվանդանոցներում փոքր ուլտրաձայնային սարքերի արագ կիրառման անհրաժեշտություն կա: Սակայն դա հնարավոր է միայն բժիշների վերապատրաստման և սարքերի  ձեռքբերման դեպքում:


Նման դասընթացերը շարունակական բնույթ են կրելու: Անհրաժեշտ է, որ տեղի բժիշկները սկսեն կիրառել այն, իսկ դրա համար շատ կարևոր է փոքր ուլտրաձայնային սարքերը մատչելի դարձնել բոլոր բժիշկների համար:


Բոստոնի Բեթ Իսրայել կենտրոնի անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապիայի բժիշկ, բաժանմունքի ինտենսիվ թերապիայի ուլտրաձայնային հետազոտության ծրագրի ղեկավար Ախիկամ Օրեն ԳրինբերգԶրուցեցինք նաև Բոստոնի Բեթ Իսրայել կենտրոնի անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապիայի բժիշկ, բաժանմունքի ինտենսիվ թերապիայի ուլտրաձայնային հետազոտության ծրագրի ղեկավար Ախիկամ Օրեն Գրինբերգի հետ:


«Դասընթացի նպատակն է Հայաստանի գործընկերներին փոխանցել տարիների ընթացքում ձեռք բերած մեր գիտելիքն ու փորձը, որպեսզի նրանք ավելի պատրաստված լինեն և ունենան համապատասխան հմտություններ` շտապ և անհետաձգելի իրավիճակներում ուլտրաձայնային հետազոտություն իրականացնելու համար:


Կարծում եմ, որ մենք ապագայում կկարողանանք շարունակել նման դասընթացները և անգամ ավելի մեծամասշտաբ, բայց, միևնույն ժամանակ, հույս ունեմ, որ մեր վերապատրաստումից հետո մասնագետները կկարողանան ինքնուրույն աշխատել ու տեղական հիվանդանոցներում իրենց գործընկերներին սովորեցնել ուլտրաձայնային հետազոտություն:

 

Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում

 

Պետք է խոստովանեմ, որ մեր դասընթացի բոլոր կազմակերպիչները, ովքեր դասավանդում են ամբողջ աշխարհով շուրջ 12 տարի, չափազանց տպավորված են հայ բժիշկների գիտելիքով, պատրաստվածությամբ և նվիրվածությամբ: Կարծում եմ չենք ունեցել ուլտրաձայնային հետազոտության դասընթացներին ավելի պատրաստված բժիշկներ:

 

Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում

Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում

Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ