ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում ամռան ամիսներին ևս գիտահետազոտական ակտիվ աշխատանքներ են իրականացվում
Բժշկական համալսարանի գիտական մտքի էպիկենտրոնում` «ՔՈԲՐԵՅՆ»-ում ամռան ամիսներին ևս գիտահետազոտական ակտիվ աշխատանքներ են իրականացվում:
Մասնավորապես, շարունակվել են կորոնավիրուսային համավարակից հետո իմունային համակարգին վերաբերող ուսումնասիրությունները, որոնք ավելի կենտրոնացել են հակամարմինների որակի, նրանց չեզոքացող հատկության վրա: Ուսումնասիրվում են նաև կորոնավիրուսից հետո հումորալ իմուն պատասխանի տարիքային առանձնահատությունները, տարեցների և երիտասարդների մոտ դրանց տարբերությունները: Գրեթե ավարտին է հասցվել կաթվածի կենդանական մոդելի վրա նեյրոնալ ստիմուլյացիայի արդյունքում ուղեղում վերականգնման պրոցեսների գնահատմանը ուղղված գիտական նախագծի փորձարարական հատվածը: Շարունակվում են նաև Հայաստանում աուտիզմի սպեկտրի խանգարման ռիսկի գործոնների և կորոնավիրուսից հետո պացիենտների կոգնիտիվ խանգարումների դրսևորման ուսումնասիրման աշխատանքները:
Կայացել է «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի միջազգային խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստը, քննարկվել են կենտրոնի զարգացման հեռանկարները: Տրվեց Labship ծրագրի մեկնարկը, որի ընթացքում ուսանողները ծանոթացել են կենտրոնի 3 լաբորատորիայի գործունեությանը, ձեռք բերել գործնական հմտություններ, ինքնուրույն իրականացրել փորձարարական աշխատանքներ: Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի թիմը հանդիպել է Sante_Armenia թիմի անդամների հետ, քննարկել կլինիկական փորձարկումների զարգացմանն ուղղված հետագա համագործակցությունը։ Կենտրոնի դռները արձակուրդային շրջանում ևս բաց էին բոլոր հետաքրքրվածների առաջ: Հանրապետության տարբեր մարզերի դպրոցների ավագ դասարանների շուրջ 50 աշակերտ հյուրընկալվեց «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում:

«Ուսանողի տուն» կազմակերպության նախաձեռնությամբ բնագիտական ուղղվածությամբ գիտելիքները խորացնել ցանկացող դպրոցականներն այցեր կատարեցին կենտրոն: Առցանց ձևաչափով հանդիպումներ են անցկացվել արտերկրի գիտնականների հետ: Կենտրոնի կողմից հեղինակվել են հոդվածներ, որոնք նեկայացված են գիտական հանդեսներին և մշակման փուլում են, ինչպես նաև թիմի անդամները մասնակցել են նեյրոգիտության եվրոպական կոնգրեսին:
Բժշկական բուհը, ի դեմս կենտրոնի, մասնակցություն է ունեցել նաև Horizon Europe նախաձեռնության հավաքին, որը նոր միջազգային ծրագրերի նախապատրաստման համար կարևոր դեր ուներ: Համալսարանական գիտական թիմը ուսումնական տարվա մեկնարկին նոր ուժերով ու գաղափարներով կներկայանա Հայաստանի ու արտերկրի գիտական հանրությանը:

24.08.2022 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ