Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Օնկովիրաբուժության նոր, արդյունավետ մեթոդ. nairimed.com

Օնկովիրաբուժության նոր, արդյունավետ մեթոդ. nairimed.com

Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ ուռուցքների հեռացման նոր մեթոդը:

Այն հնարավորություն է տալիս լապարոսկոպիկ միջամտությամբ՝ վիրահատության ժամանակ, հատուկ լազերային սարքի օգնությամբ բացահայտել և հեռացնել միայն ախտահարված ավշային հանգույցները:

Օնկովիրահատության այս եղանակը կարևոր նորություն է ուռուցքով տառապող բուժառուների համար, որը հնարավորություն է տալիս խուսափել մի շարք բարդություններից` դրանով իսկ լավացնելով հիվանդի կյանքի որակը:

Թեմայի շուրջ զրուցեցինք օնկովիրաբուժության ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանի հետ:

«Գրեթե ամեն օր թերթերում, ամսագրերում կարդում ենք նոր բուժման միջոցի, հետազոտության նոր մեթոդի, հայտնաբերված նոր դեղորայքի մասին: Նորությունները բժշկության մեջ չափազանց շատ են: Ուրախալի փաստ է այն, որ դրանք առկա են նաև քաղցկեղաբուժության ոլորտում: Օնկովիրաբուժությունը, որը երևի թե քաղցկեղի բուժման արդյունավետության մեջ ամենակարևորներից է, նույնպես զարգանում է արագ` տարեցտարի տեղ գտնելով դասական բժշկության ուղեցույցներում:

Ընդհանրապես, դասական օնկովիրաբուժության մեջ ընդունված է հեռացնել ուռուցքով ախտահարված օրգանը կամ չարորակ ուռուցքը՝ շրջապատող հյուսվածքներով, շրջակա բոլոր ավշային հանգույցներով հանդերձ, որտեղ մետաստազների, պոտենցիալ ուռուցքածին բջիջների առկայության հավանականությունը մեծ է: Մինչդեռ, ցանկացած ուռուցքային հիվանդության ժամանակ, մետաստազն, առաջին հերթին, ախտահարում է ընդամենը 1-3 ավշային հանգույցներ, որոնք կոչվում են պահակային ավշային հանգույցներ: Սակայն դասական օնկովիրահատության դեպքում այդ պահակային հանգույցները հնարավոր է գտնել միայն բոլոր ավշային հանգույցները հեռացնելուց հետո իրականացված հետազոտությամբ:

Վիրահատական նման մոտեցումն ունի իր բացասական կողմերը. խիստ տրավմատիկ, լայնածավալ, բարդ վիրահատություն` հղի հետագա բարդություններով: Քաղցկեղը հեռացնելիս հաճախ հեռացվում են 40-60, անգամ մինչև 100 ավշային հանգույցներ: Հետագայում, հետազոտության արդյունքում, եթե դրանցից ոչ մեկում մետաստազ չի հայտնաբերվում, ուրախացնում է և՛ հիվանդին, և՛ բժիշկներին, քանի որ բացառում է ապագայում հիվանդության կրկնությունը:

Սակայն ավշային համակարգը, ավշային հանգույցներն` իրենց ուղիներով, որոնք կարևոր դեր ունեն օրգանիզմի նորմալ գործունեության համար, հեռացվում են` բուժառուին թողնելով բարդ վիրահատության արդյունում ծառացած առողջական խնդիրները` լիմֆոստազ, իր բոլոր հետևանքներով՝ կրծքագեղձի, արգանդի ուռուցքների դեպքում՝ ձեռքի, ոտքերի այտուց, այդ վերջույթների շարժողականության սահմանափակում և այլն:

Փաստորեն, այս վիրահատությունը փրկող, բայց, միաժամանակ, հաշմող է բուժառուին:

Նոր մեթոդը, որն արդեն կիրառվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, թույլ է տալիս պահակային ավշային հանգույցները հայտնաբերել հենց վիրահատության ժամանակ և հեռացնել միայն ախտահարված հանգույցները: Միանգամից երկու կարևոր խնդիր է լուծվում. հեռացվում են ախտահարված հանգույցները, իսկ օրգանիզմի համար կարևոր առողջ հանգույցները պահպանվում և շարունակում են իրենց գործառույթները:

Ընդ որում, կանանց մոտ քաղցկեղների դեպքում վիրահատությունն իրականացվում է լապարոսկոպիկ եղանակով:

Լապարոսկոպիկ վիրահատությունն, իր հերթին, ունի մեծ առավելություններ. կատարվում է առանց կտրվածքի (բացառությամբ կատարված 4 փոքրիկ անցքի) և եթե, օրինակ, նախկինում արգանդի քաղցկեղի դեպքում հիվանդը ստացիոնար բուժվում էր շաբաթներ, այս դեպքում հաջորդ օրը նույն արդյունքով դուրս է գրվում:

Վիրահատությունն իրականացվում է հետևյալ կերպ. ախտահարված օրգան (օրինակ` արգանդի մեջ) ներարկվում է հատուկ նյութ` ինդուսիանին գրին ACG (այ սի ջի), որի շնորհիվ, համաձայն լյումինեսցենցիայի՝ ֆլյուորեսցենցիայի սկզբունքի, ախտահարված հանգույցները լուսարձակում են: Վիրահատության ժամանակ` նորագույն լազերային սարքի օգնությամբ, այդպիսով նկատելի են դառնում պոտենցիալ ախտահարված ավշային պահակային հանգույցները: Վիրաբույժին մնում է միայն հեռացնել դրանք:

Այս մեթոդը կիրառվում է և՛ արգանդի, և՛ կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ: Եվ, քանի որ ավելորդ առողջ հանգույցներ չեն հեռացվում, այդպիսով խուսափում ենք հետագա բարդություններից:

Մեթոդը գրեթե հակացուցումներ չունի, քանի որ նյութը նվազագույն դեղաչափով ներարկվում է անմիջապես օրգանի մեջ: Միակ հակացուցումը պացիենտի մոտ յոդի նկատմամբ ալերգիկ ռեկացիան է: Առկա են մեթոդի կիրառման սահմանափակումներ. այն ցուցված է ուռուցքների վաղ փուլերում, որովհետև տարածված ուռուցքի դեպքում ախտահարված հանգույցներն արդեն փոփոխված են և տեսանելի ու հայտնաբերելու կարիք այլևս չկա:

Պահակային ավշային հանգույցների հայտնաբերման և հեռացման մեթոդն ուռուցքաբանության մեջ կիրառվում է ավելի քանի 15 տարի:

Սկզբնական շրջանում այն փորձարարական էր, իսկ 2021 թվականից մեթոդը եվրոպական օնկոգինեկոլոգների ասոցիացիայի կողմից ընդունվեց որպես դասական մեթոդ:

Արգանդի, արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղցկեղների բուժման գործընթացում մեթոդը համարվում է ոսկե ստանդարտ: Ինքս մասնակցել եմ եվրոպական ուղեցույցի մշակման աշխատանքներին և նրա հեղինակներից եմ:

Ներկայում, որպես արդյունավոտ գերժամանակակից մեթոդ, լայն կիրառում ունի: Բժշկի համար կարևոր է պացիենտի առողջությունը, և ցանկացած միջոց, որը նպաստում է դրան, մեծ ոգևորություն է պատճառում:

Մեթոդը նպաստում է պացիենտի կյանքի որակի պահպանմանը: Եթե նախկինում կարևորվում էր պացիենտի կյանքը պահպանելը, այժմ հիվանդը ո՛չ միայն ապրում է, այլ ապրում է լիարժեք կյանքով, քանի որ ազատվում է բուժման հետևանքով առաջացած խնդիրներից:

 

 

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կլինիկական դեպք. թոքի հետքովիդային դեստրուկցիա. Ազատ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. թոքի հետքովիդային դեստրուկցիա. Ազատ Աղաբեկյան. armeniamedicalcenter.am

Հետքովիդային բարդություններն առայսօր ուսումնասիրվում են և լիովին պարզված չեն:

Ինչպիսի՞ բարդություններ եք դիտարկել թոքային վիրաբուժության բաժանմունքում:

Քովիդ19-ով ասոցացված թոքաբորբով 74 տարեկան տղամարդը ս/թ փետրվարին 20 օր բուժվել է...

Լուրեր
Կինիկական դեպք. կրծքագեղձի ստերիոտակտիկ վակուումային բիոպսիա. nairimed.com
Կինիկական դեպք. կրծքագեղձի ստերիոտակտիկ վակուումային բիոպսիա. nairimed.com

Պացիենտը դիմել է մեզ՝ հաշվի առնելով տարիքը, ժառանգական ծանրաբեռնվածությունը (քրոջ մոտ կրծքագեղձի, ձվարանի քաղցկեղ) կատարվել է սկրինինգային մամոգրաֆիա: Հետազոտման պահին գանգատներ չի ունեցել...

Լուրեր
ԱՀ ԱՆ. Նախարար Միքայել Հայրիյանը ընդունել է Համբարձում Սիմոնյանին
ԱՀ ԱՆ. Նախարար Միքայել Հայրիյանը ընդունել է Համբարձում Սիմոնյանին

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ընդունել է երկօրյա այցով Արցախ ժամանած Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան գրասենյակի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին...

ԵՊԲՀ-ում հյուրընկալեցին ՄաքԳիլի համալսարանի կանադահայ պրոֆեսորներին
ԵՊԲՀ-ում հյուրընկալեցին ՄաքԳիլի համալսարանի կանադահայ պրոֆեսորներին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց բուհի 1975 թվականի շրջանավարտներ, Կանադայի ՄաքԳիլի համալսարանի հոգեբուժության...

Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում
Ուլտրաձայնային հետազոտության հասանելիությանը նվիրված ուսուցողական դասընթաց Երևանում

Սեպտեմբերի 16-ին և 17-ին ԵՊԲՀ ուլտրաձայնային կենտրոնում անցկացվեց ուլտրաձայնային հետազոտության ուսուցման երկօրյա դասընթաց, որի նպատակն էր բժիշկներին ուսուցանել ուլտրաձայնային հետազոտման մեթոդը՝ կրիտիկական ախտաբանական...

ԵՊԲՀ. Էրազմուս+ գիտաժողով․ զեկույցներ ներկայացրին նաև ապագա բժիշկները
ԵՊԲՀ. Էրազմուս+ գիտաժողով․ զեկույցներ ներկայացրին նաև ապագա բժիշկները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած ԵՄ Էրազմուս+ «Հանրային առողջապահության և սոցիալական գիտությունների դոկտորական ծրագիր»...

ԵՊԲՀ. Շվեդ մասնագետներն այցելել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց
ԵՊԲՀ. Շվեդ մասնագետներն այցելել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

Շվեդիայի Յոնշոփինգ քաղաքի «Ռիհովի» շրջանային հիվանդանոցի կլինիկայի մանկաբուժական թիմի ներկայացուցիչներ Ֆրեդրիկ Ինգեմանսոնը, Սայմոն Ռունդքվիստը, Մարիա Էկելունդը, Քարին Օլդին և Գյորան Հենրիքսն այցելել են...

ԵՊԲՀ. Ռեկտորատի ընդլայնված նիստ՝ գիտական խորհրդի անդամների մասնակցությամբ
ԵՊԲՀ. Ռեկտորատի ընդլայնված նիստ՝ գիտական խորհրդի անդամների մասնակցությամբ

Ռեկտորատի ընդլայնված նիստ է անցկացվել ԵՊԲՀ-ում գիտական խորհրդի անդամների մասնակցությամբ։

Հանրակացարանային ֆոնդի ընդլայնման հարցը նիստի օրակարգում էր...

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում կգործարկվի Seahorse XFe96 անալիզատորը
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում կգործարկվի Seahorse XFe96 անալիզատորը

Այս շաբաթ Մոսկվայից ժամանած ճարտարագետների կողմից ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում իրականացվել են Seahorse XFe96 անալիզատորի տեղադրման և ստուգման աշխատանքները...

ՀՀ ԱՆ. ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգները Հայաստանում են
ՀՀ ԱՆ. ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգները Հայաստանում են

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր նարկոլոգների համակարգող ամենամյա խորհրդակցությունն այս տարի անցկացվում է Երևանում...

Գլխուղեղի վիրահատությունները դարձել են անվտանգ. nairimed.com
Գլխուղեղի վիրահատությունները դարձել են անվտանգ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում արդեն հինգ տարի է, ինչ ներդրվել է գլխուղեղի վիրահատությունների կատարման անվտանգ և նոր մեթոդ: Ներկայում կենտրոնի նյարդավիրաբուժական թիմը հասել է մասնագիտական այնպիսի բարձունքի...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
ԱՆ ԱՆ. Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բժիշկ-նեյրովիրաբույժի կողմից իրականացվել է վիրահատական միջամտություններ
ԱՆ ԱՆ. Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բժիշկ-նեյրովիրաբույժի կողմից իրականացվել է վիրահատական միջամտություններ

ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում սեպտեմբերի 1-ից 4-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բժիշկ-նեյրովիրաբույժ Ավետիք Մարտիկյանի  կողմից...

ՀՀ ԱՆ. Կիրականացվեն կրթական և գիտահետազոտական համատեղ ծրագրեր. կնքվել է հուշագիր
ՀՀ ԱՆ. Կիրականացվեն կրթական և գիտահետազոտական համատեղ ծրագրեր. կնքվել է հուշագիր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի միջև համագործակցության...

ՀՀ ԱՆ. Առողջապահական տեղեկատվական համակարգի զարգացման առումով Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ունի
ՀՀ ԱՆ. Առողջապահական տեղեկատվական համակարգի զարգացման առումով Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ունի

ԱՀԿ եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի փորձագետների խումբը Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է առողջապահական տեղեկատվական համակարգի հիմնական բաղադրիչների համապարփակ գնահատում...

«Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության համալրումները. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության համալրումները. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը համալրվել է PENTEX ընկերության վերջին սերնդի 7010i մոդելի պրոցեսորով, տեսահամակարգով, ZOOM (ԶՈՒՄ) էնդոսկոպերով, որոնք այսօր աշխարհում...

Լուրեր

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ