Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՀ ԱՆ. Վերադարձ դեպի նոր կյանք

ԱՀ ԱՆ. Վերադարձ դեպի նոր կյանք

2022 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել  է  792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ:

Քաղաք Ստեփանակերտում 697 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 66, այնուհետև՝ Մարտունիում՝  29:

Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ:

Հարկ է նշել, որ  6 երեխա ծնվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով, որից 3  տղա, 3 աղջիկ:

Արցախի  Հանրապետությունից  ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 15 երեխա՝ 8 տղա, 7 աղջիկ: Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝  414  տղա, 393  աղջիկ:

2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է  593 երեխա՝  270  տղա, 323-աղջիկ, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ունենք ուրախալի փաստ այն առումով,  որ ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով, և նորածինների մեջ գերակշռում են ապագա զինվորները:

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ