ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԷՊԲՀ. Միջբուհական բարեկամություն և համագործակցության ծրագրեր Կոպենհագենի համալսարանի հետ սննդաբանության ոլորտում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Կոպենհագենի համալսարանի հետ, Erasmus + ծրագրի շրջանակում բիլատերալ/երկկողմ հանդիպումներ է անցկացրել:
Հիգենիայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանը պատմել է այցի, միջբուհական հետագա համագործակցության մասին:
«Սա Erasmus + երկրորդ բիլատերալ ծրագիրն էր Կոպենհագենի համալսարանի և ԵՊԲՀ միջև: Փոխանակային առաջին ծրագիրն իրականացվել է 2017-2018թթ.: Այդ ժամանակ միայն դասախոսներն էին ընդգրկված ծրագրում. մասնակցություն թրեյնինգների, դասընթացների: Կոպենհագենի համալսարանի 3 պրոֆեսոր մեզ մոտ դասախոսություններ են հանդես եկել: Անմիջապես ծրագրի ավարտից հետո Կոպենհագենի համալսարանի սննդաբանության երկու մագիստրոս են գործուղվել ԵՊԲՀ՝ մասնագիտական պրակտիկան անցնելու մեր ամբիոնում: Դրական արձագանքներից հետո դանիական կողմն առաջարկեց, որին մենք սիրով համաձայնեցինք. երեք կլինիկական օրդինատոր մրցութային կարգով ընտրվեց և մայիսի 15-ին՝ 3 շաբաթով մեկնեց Կոպենհագեն. գաստրոէնտերոլոգ Անուշ Մկոյանը, մանկաբույժ Անի Ալավերդյանը և էնդոկրինոլոգ Դալար Թումասյանը: Որոշել էինք այնպիսի ամբիոններից օրդինատորների ընդգրկել, որոնք շատ են առնչվում սննդաբանական խնդիրների հետ մասնագիտական ոլորտում»,-նշում է Արմեն Մկրտչյանը՝ շեշտելով, Կոպենհագենի համալսարանի սննդաբանության և սպորտի ամբիոնը լավագույն սննդաբանական ամբիոններից է Եվրոպայում:
Կլինիկական օրդինատորները մասնակցել են ուսանողնական խմբային աշխատանքների, հետազոտական խմբերի աշխատանքներին բազմաթիվ հանդիպումներ են ունեցել կլինիկական սննդաբանների հետ, ճարպակալման կենտրոնի ղեկավարի հետ, և դրական էմոցիաներով և գիտելիքներով ու գործնական հմտություններով զինված վերադարձել հարազատ ամբիոններ:
«Այնուհետև Հիգենիայի և էկոլոգիայի ամբիոնից 4 դասախոս մեկնեց՝ պրոֆեսոր Արմինե Քոթանյանը, դոցենտ Նաիրա Խաչիկյանը, ավագ դասախոս Արմինե Ասլանյանը և ես: Մարդիկ, որոնք սննդաբանության ոլորտում են աշխատում արդեն վաղուց: Բավականին հագեցած ծրագրով էինք մեկնել․ դասընթացների մասնակցություն, անհատական հանդիպումներ հետազոտական խմբերի ղեկավարների հետ: Քննարկումներ ունեցանք սիրտ-անոթային համակարգի և սննդի կապն ուսումնասիրող գիտական խմբի ղեկավարի հետ, տրանս ճարպերի վերաբերյալ ևս հետաքրքիր քննարկումներ ունեցանք»,-ընդգծում է ամբիոնի դոցենտը:
Մեզ հրավիրեցին նաև գիտական թեզի պաշտպանության, և որ ամենակարևորն է ես մասնակցեցի սննդաբանության ծրագրի վերանայման և հաստատման հանդիպում-քննարկումների շարքի։
Հետաքրքիր էին նաև հանդիպումները գործնական հմտությունների և կլինիկական սննդաբանության դասընթացների պատասխանատուների հետ։
Նրա խոսքով, հագեցած օրակարգից բացի, նրանց ջերմ վերաբերմունք են ցուցաբերել՝ ցանկացած հարցում պատրաստ աջակցելու:
«Մենք շատ կարևոր և լավ ծրագիր ունենք: Ցանկանում ենք փակել Հայաստանում գոյություն ունեցող բացը՝ դիետալոգիայի և կլինիկական սննդաբանության հետ կապված: Այժմ շատերն են զբաղվում սննդաբանությամբ: Մենք ջանքեր չենք խնայում, որպեսզի բժշկական համալսարանում ստեղծենք առողջ ապրելակերպի և սննդաբանության ժամանակակից գիտակրթական կենտրոն: Ինձ համար շատ ուրախալի և կարևոր էր լսել, թե դանիական կողմից ծրագրի կոորդինատոր պրոֆեսոր Սյուզան Բյուգելն որքան լավ կարծիք ուներ մեր կլինիկական օրդինատորների վերաբերյալ և ինչպես սիրով համաձայնեց շարունակել մեր բուհերի միջև արդեն ձևավորված բարեկամությունը, աջակցելով մեզ մեր նպատակին հասնելու բարդ ճանապարհին»,-իր խոսքն ամփոփելով՝ ապագա ծրագրերի մասին է մանրամասնում Արմեն Մկրտչյանը:
15.07.2022 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ