Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. 30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր է ստացել

ՀՀ ԱՆ. 30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր է ստացել

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել առաջին 30 բուժաշխատողներին:

Լենա Նանուշյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է. «Հաշվի առնելով բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների անհրաժեշտությունը` Հայաստանում իրականացվում է շարունակական բժշկական կրթության համակարգի բարեփոխմանն ուղղված ռեֆորմ և անցում բուժաշխատողների ՇՄԶ կրեդիտային համակարգի: Ուզում եմ շեշտել, որ այս փոփոխությունները կարևոր են յուրաքանչյուր բուժաշխատողի մասնագիտական գործունեության ընթացքում հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերման առումով` նրանց կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման նպատակով, քանի որ միայն դրա միջոցով է հնարավոր բարեփոխումներ իրականացնել»:

Նշենք, որ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիրը տրվում է բարձրագույն և հետբուհական/միջին մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող ավարտական փաստաթղթի տրամադրման պահից հաշված` 5 տարի ժամկետով։


Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ