ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ-ն տարածաշրջանում ամենալավ բժշկական հաստատություններից է․ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմանը, որը Երևանում է առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, դեսպանատան, դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչներ այսօր այցելեցին ԵՊԲՀ։
«Համալսարանը վերջին տարիներին միջազգային գործընթացներում գերազանցում է սպասելիքները։ Այսօր բժշկական բուհում 33 երկրից 2000 ուսանող է բժշկական կրթություն ստանում։ Նրանց մեծ մասը Հնդկաստանից է։ Յուրաքանչյուր ուսանող անհատականություն է և կարևոր է մեզ համար», - հարգարժան հյուրերին ողջունելով` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Կիշան Դան Դեվալին փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցության համար։
Նա նշեց, որ հայ-հնդկական հարաբերությունները բժշկագիտության ոլորտում 35 տարվա պատմություն ունեն։ Անդրադառնալով վերջին տարիներին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին, ռեկտորը շեշտեց, որ շատ հնդիկ ուսանողներ ցույց տվեցին, որ պետք եղած դեպքում նրանք ոչ միայն սովորողներ են, այլև պատրաստված բժիշկներ։
Ռեկտորը շեշտեց, որ դեսպանի հետ համագործակցությունը եղել է սերտ, ուսանողներն էլ իրենց հերթին ինքնակազմակերպման բարձր մոտեցում են ցուցաբերել։
Արմեն Մուրադյանի գնահատմամբ` գործակցության հաջողված փորձը վկայում է այն մասին, որ բժշկությունը չունի սահմաններ, ազգություն և կրոնական դավանանք։ Բժշկական կրթության տրամադրման առանցքում է բարձր աստիճանի մարդասերների պատրաստումը: Կարևորելով միջազգային փոխհարաբերությունները` բուհը հետամուտ է լինում շրջանավարտների կարիերայի հետագծի ուսումնասիրմանը։
«Մեր օտարերկրացի 8000 շրջանավարտ այսօր մասնագիտական գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրում»,- փաստեց բուհի ղեկավարը` հավելելով, որ բժշկական համալսարանում հնդիկ ուսանողները երգում են Կոմիտաս, արտասանում Չարենց` այդ կերպ լինելով հայ հարուստ մշակութային ժառանգության կրողն ու տարածողը աշխարհում:
«Իմ այցը Հայաստան ամբողջական չէր լինի, եթե չայցելեի բժշկական համալսարան: Տարածաշրջանում ձեր բուհն ամենալավ բժշկական հաստատություններից է»,- իր կարծիքով կիսվեց Սանջայ Վերմանը` հավելելով, որ ծանոթանալով պրոֆեսոր Մուրադյանի կենսագրությանը տպավորված է նրա անցած մասնագիտական ճանապարհով:
Արվեստի, գրականության և մշակույթի նոր փոքր կենտրոն ԵՊԲՀ-ում. այսպես բնութագրեցին համալսարանականները բժշկական բուհում այսօր բացված լսարանը, որը կկրի Հնդկաստանի ազգային առաջնորդ, անվանի պետական, քաղաքական, ազգային-ազատագրական գործիչ Մահաթմա Գանդիի անունը: Նորաբաց լսարանը վերանորոգվել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի փոխանցմամբ` լսարանը կունենա գրադարան` բժշկական և գեղարվեստական գրականությամբ հագեցած:
Այստեղ հայ և օտարերկրացի ապագա բժիշկները դասեր, հանդիպումներ անցկացնելու, քննություններ հանձնելու հնարավորություն կունենան: Առաջին միջոցառումը բուհի նոր լսարանում հենց այսօր կազմակերպվեց: Կարիերայի կենտրոնի կողմից շուրջ երեք տարի է Հնդկաստանի ներկայիս դեսպանի գործուն աջակցությամբ օտարերկրացի ուսանողների համար կազմակերպվում են տրոպիկական հիվանդություններին նվիրված դասընթացներ` Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 դասախոսի` վարիչ Վիգեն Ասոյանի գլխավորությամբ:
Դասընթացի այս տարվա մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր Արմեն Մուրադյանի և Սանջայ Վերմանի կողմից: Դասընթացները մեծ հետաքրքրություն են առաջացրել` ներգրավելով օտարերկրացի ապագա բժիշկներ տարբեր երկրներից:
06.07.2022 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ