Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Փոխըմբռնման հուշագիր՝ բուժաշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին

ԵՊԲՀ. Փոխըմբռնման հուշագիր՝ բուժաշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «ԷՄ ՋԻ ԷՄ Փարտներս» իրավաբանական ընկերության միջև կնքվեց փոխընմռնման հուշագիր՝ բուժաշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին:

«Բուժաշխատողների իրավունքների պաշտպանության գործընթացները շատ խոցելի են դարձնում մեր գործընկերներին, բուժաշխատողներին, բժիշկներին:

Նման խնդիրներից խուսափելու նպատակով «ԷՄ ՋԻ ԷՄ Փարտներս» ընկերության հետ կնքված համագործակցության հուշագիրը հնարավորություն կընձեռի ոչ պաշտոնական փոխհարաբերություններից բացի ունենալ պաշտոնական փոխհարաբերություններ»,-նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«ԷՄ ՋԻ ԷՄ Փարտներս» իրավաբանական ընկերության տնօրեն Գագիկ Խաչատրյանը շեշտեց՝ բուժաշխատողների իրավական սպասարկումն այսօր չի գտնվում համակարգված վիճակում, ուստի ընկերությունը ստանձնում է պատասխանատվություն իրավական որակյալ օգնության տրամադրել բուժաշխատողներին. «Կարևորում ենք նաև դասընթացների իրականացնումը, այլ ծրագիր ևս մշակման փուլում է: Սա դեռ սկիզբն է»:

 

 

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ