Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՀ ԱՆ. «Արևիկ» բուժմիավորումում գործարկվել է վիդեո-էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նորագույն սարքավորում

ԱՀ ԱՆ. «Արևիկ» բուժմիավորումում   գործարկվել է վիդեո-էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նորագույն սարքավորում

ԱՀ առողջապահության նախարարության,  Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի համագործակցությամբ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում կրկին մեկ  շաբաթով Արցախ են այցելել «Արաբկիր» ԲՀ-ի մանկական նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի  ծառայության ղեկավար, ԱՀ առողջապահության նախարարի մանկական նյարդաբանության գծով խորհրդատու Բիայնա Սուխուդյանը և նյարդաբան Մանե Թադևոսյանը։

Այս անգամ այցը հիմնականում կապված էր  ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորումում  վիդեո-էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նորագույն սարքավորման  գործարկման հետ:  

Սարքի տեխնիկական հնարավորությունները  թույլ են  տալիս իրականացնել բազային և երկարատև վիդեո-ԷԷԳ հետազոտություններ և ավելի մեծ ճշգրտությամբ ախտորոշել էպիլեպսիայի տեսակը՝ երեխաների գլխուղեղի բջիջների էլեկտրական ակտիվության գրանցման հետ  զուգահեռ  կատարելով տեսաձայնագրություն:

Սարքավորումը  ձեռք  է  բերվել ԱՀ առողջապահության նախարարին կից   Մասնագիտական խորհրդի անդամների ջանքերով, «Արաբկիր»  ԲՀ-ի, Հայ-շվեյցարական համագործակցության ծրագրի և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) շնորհիվ:

Այցի ընթացքում «Արևիկ» բուժմիավորումում մասնագետները ԷԷգ սարքավորման միջոցով հետազոտել են այն երեխաներին, ովքեր ունեն  էպիլեպսիա և  տվել ճշգրիտ  ախտորոշում:

 

 

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ