Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՀ ԱՆ. Ստեփանակերտում հոգեբանական սեմինար է կազմակերպվել

ԱՀ ԱՆ. Ստեփանակերտում հոգեբանական սեմինար է կազմակերպվել

ԱՀ առողջապահության նախարարության և Հայ օգնության ֆոնդի համագործակցության շնորհիվ «Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման վերապատրաստման» ծրագրի շրջանակներում Արցախ է  ժամանել Երևանի «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի հոգեբան Նարինե Աբրահամյանը։

Ապրիլի 29-ին ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում բուժհաստատությունների բուժաշխատողների համար կազմակերպվել է «Մասնագիտական այրում» թեմայով սեմինար՝ հաշվի առնելով նրանց առաջնային օղակի մասնագետներ լինելու, ծանրաբեռնվածության հանգամանքները։

Նարինե Աբրահամյանի խոսքով հիմնականում բնակչության շրջանում առկա ծանր հոգեվիճակն պայմանավորված է հետպատերազմական ծանր ապրումների, հեռուստատեսությամբ թողարկվող ֆիլմերի, սպանության դեպքերի ցուցադրության հետ: Հոգեբանը նշել է, որ  երկրորդ անգամն է ինչ մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով այցելում է Արցախ և իր պատրաստակամությունն է հայտնել նպաստել Արցախի բժիշկ-հոգեբանների կարողությունների հետագա զարգացմանը։

 

 

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ