Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Բժշկական «գլուխկոտրուկը» լուծվել է. արդյունքը՝ փրկված երիտասարդի կյանք

ԵՊԲՀ. Բժշկական «գլուխկոտրուկը» լուծվել է. արդյունքը՝ փրկված երիտասարդի կյանք

Մեկ ամիս առաջ գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս Աննա Հազոյանին էր դիմել 20-ամյա երիտասարդ՝ լյարդի ցիռոզ ախտորոշմամբ։ Երիտասարդ տղայի մոտ արդեն մի քանի անգամ դիտվել էր արյունահոսություն կերակրափողի վարիկոզ լայնացած երակներից, ինչը համարվում է լյարդի ցիռոզի մահացու բարդություններից մեկը։ Սակայն բժշկի աչքից չվրիպեց մի կարևոր «մանրուք», որը փոխեց բուժման ընթացքը:

Մեծածավալ հետազոտությունների արդյունում բժիշկ Հազոյանը ժխտեց լյարդի ցիռոզը և հաստատեց իր կանխատեսած հիվանդությունը՝ լյարդի ոչ ցիռոտիկ պորտալ հիպերտենզիա, որն անվանվում է նաև պորտոսինուսոիդալ վասկուլյար հիվանդություն, ոչ ցիռոտիկ պորտալ ֆիբրոզ, հեպատոպորտալ սկլերոզ, օբլիտերատիվ պորտալ վենոպաթիա, լյարդի նոդուլյար տրանսֆորմացիա և այլն: Անվանումների նման բազմազանությունը ևս փաստում է, որ հիվանդությունը խիստ հազվադեպ է հանդիպում։ Պացիենտը վիրահատվեց, կատարվեց փայծաղի էբոլիզացիա։

Հետվիրահատական երկրորդ շաբաթում արդեն երևում է սպասված արդյունքը։

Բժշկական գլուխկոտրուկը լուծվեց, արդյունը՝ փրկված երիտասարդի կյանք՝ ԵՊԲՀ դասախոս, գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Աննա Հազոյանի, ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանի (Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն) և բժիշկ-արյունաբան Արմինե Ֆարմազյանի (Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն) միահամուռ և գրագետ աշխատանքի շնորհիվ։ Հավելենք, որ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքում նման բարդ և հազվադեպ դեպքեր հաճախ են հանդիպում, որոնք ախտորոշվում և բուժվում են բաժանմունքի հմուտ բժիշկների կողմից, որոնք նաև ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնն են ներկայացնում։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ