ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. 201 խորհրդատվություն`«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի երրորդ շաբաթվա ընթացքում
ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում մարտի 26-ին տեղի ունեցավ «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում կազմակերպված առաջատար մասնագետների երրորդ ընդունելությունը:
Նշված ժամանակահատվածում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կատարվել է 115 խորհրդատվություն՝ նախորդ շաբաթվա համեմտատությամբ գրեթե նույն չափ (4-ով պակաս), տրվել է վիրահատության 12 ցուցում (25 նախորդ շաբաթ, 52%-ով պակաս), այդ թվում 3-ական գինեկոլոգի, ՔԿԱ և միկրովիրաբույժի կողմից:
Առավել շատ խորհրդատվություններ արվել են նյարդաբանի՝ 14, թոքաբանի և գինեկոլոգի կողմից՝ 13-ական:
Մարտի 12-ից` ծրագրի մեկնարկից սկսած նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 9-ը:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրում կատարվել է 45 խորհրդատվություն՝ 3-ով ավել նախորդ շաբաթվա համեմատ: Վիրահատության ցուցում չի տրվել: Առավել շատ խորհրդատվություններ արվել են մանկական ներզատաբանի՝ 9, մանկաբույժի և մանկական ՔԿԱ կողմից՝ յուրաքանչյուրը 8-ական:
«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում 41 խորհրդատվություն է կատարվել՝ 3.3 անգամ պակաս նախորդ շաբաթվա համեմատ, տրվել է վիրահատության 12 ցուցում (35 նախորդ շաբաթ, 2.9 անգամ պակաս), այդ թվում 3-ական անոթային վիրաբույժի և ընդհանուր վիրաբույժի կողմից:
Առավել շատ խորհրդատվություններ արվել են թերապևտի՝ 7 կողմից, գաստրոէնտերոլոգ/հեպատոլոգի, սրտաբանի և վիրաբույժի կողմից՝ յուրաքանչյուրը 5-ական:
Մարտի 12-ից ծրագրի մեկնարկից հետո նշանակված վիրահատական միջամտություններից կատարվել է 9-ը:
Ընդհանուր առմամբ մարտի 26-ին կատարվել է 201 խորհրդատվություն:
«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը հաջողությամբ շարունակվում է: Ծրագրի մեկնարկից երեք շաբաթ անց ԵՊԲՀ առաջատար մասնագետներն արդեն իսկ իրականացրել են շուրջ 650 անվճար խորհրդատվություն և լաբորատոր-գործիքային հետազոտություն, իսկ նշանակված վիրահատությունների թիվը գերազանցել է 110-ը:
Վիրահատական միջամտություններն իրականացվում են պլանավորված, ըստ սահմանված առաջնահերթությունների, որոնց հիմքում են բժշկական ցուցումները:
Արդեն իսկ կատարվել է շուրջ երկու տասնյակ վիրահատություն:

29.03.2022 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ