Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Հայ և ֆրանսիացի մասնագետները Հայաստանում մանկական հոգեբուժության ոլորտը զարգացնելու ծրագրեր ունեն

ԵՊԲՀ. Հայ և ֆրանսիացի մասնագետները Հայաստանում մանկական հոգեբուժության ոլորտը զարգացնելու ծրագրեր ունեն

Հայ և ֆրանսիացի մասնագետներն օրեր առաջ առցանց հարթակում քննարկել են Հայաստանում մանկական հոգեբուժության զարգացմանը ուղղված ծրագրերը։

Քննարկվող հարցերից էին կրթական և փորձի փոխանակման կազմակերպման հիմնախնդիրները:

ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Կարինե  Թաթարյանի փոխանցմամբ` Santé Arménie նախաձեռնությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի և Արևելյան Փարիզի Կրետեյի համալսարանի (UPEC - University Paris-Est Créteil) միջև կնքված համագործակցության պայմանգրի շրջանակում` ուղղված հոգեկան առողջության ոլորտին, հոգեբուժության ամբիոնի հետ քննարկվել և կատարվել են են հետևյալ աշխատանքները`

  • Զարգացնել մանկական հոգեբուժությունը Հայաստանում, ինչպես ծառայության ընդլայնման և բարելավման, այնպես էլ հետդիպլոմային մասնագիտացման կրթական և փորձի փոխանակման առումներով: Այն նախատեսում է մանկական հոգեբույժների վերապատրաստումը Փարիզում, նաև Շվեյցարիայում, որից հետո գիտելիքներն ու փորձը կկիռարվեն Հայաստանում:
  • Հետագայում ծրագրվում է կատարել համատեղ աշխատանքներ մանկական հոգեբույժների և հոգեբանների, ինչպես նաև երեխաների ընտանիքների հետ այլ մասնագետների (մանկաբույժներ, մանկավարժներ, սոցիալական աշխատողներ և այլ) համագործակցության ուղղություամբ (ցանցային համագործակցություն):
  • Քննարկվել են մանկական հոգեբուժության` Հայաստանում գործնական առաջնահերթություն ունեցող ճյուղերը (հետագայում այն ընդլայնելու հեռանկարով), որոնց նախընտրություն կտրվի առաջիկայում Ֆրանսիա  վերապատրաստման մեկնող երիտասարդ բժիշկներին ներգրավելու առումով:
  • ԵՊԲՀ-ն ապահովել է բոլոր անհրաժեշտ պայմանները` աշխատանքային գործուղմանը նախապատրաստվող կլինիկական օրդինատորների ֆրանսերեն լեզվի արագընթաց դասերի կազմակերպման համար, Santé Arménie կազմակերպության աջակցությամբ:
  • Քննարկվել է երկու համալսարանների միջև համատեղ գիտահետազոտական աշխատանք կատարելու հնարավորությունը:  
  • Նախատեսվում է Հոգեբուժության ամբիոնի աշխատակիցների այց Փարիզ, հավանաբար մայիս ամսվա ընթացքում, որը ուղղված կլինի տեղում ավելի ստույգ պատկերացում կազմելուն`վերապատրաստման մեկնող երիտասարդ բժիշկների աշխատավայրերը կազմակերպելու և իրագործելու առումով:


Կարինե  Թաթարյանը հավելում է, որ համագործակցության ծրագրերը շարունակական են և ուղղված են առաջին հերթին հոգեկան առողջության ոլորտի հիմնահարցերի լուծմանը:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ