Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը շարունակվում է

ԵՊԲՀ. «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը շարունակվում է

ԵՊԲՀ առաջատար մասնագետների կողմից քաղաքացիների հերթական ընդունելությունը տեղի ունեցավ 2022 թվականի մարտի 19-ին: Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցներ, ինչպես նաև «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ մարդկանց հոսքը կրկնապատկվել էր նախորդ շաբաթվա համեմատ, կազմելով 296 խորհրդատվություն:

Զգալի՝ 2.2 անգամ, աճել էր նաև նշանակված վիրահատական միջամտությունների թիվը, հասնելով 60-ի: Նախորդ շաբաթ օրը «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայում առավել պահանջված են եղել նյարդաբանի, ակնաբույժի և քիթ-կոկորդ-ականջաբանի ծառայությունները, իսկ «Մուրացան» հիվանդանոցում՝ ավանդաբար մանկական ներզատաբանի (էնդոկրինոլոգի), մանկական նյարդաբանի, ինչպես նաև մանկաբույժի խորհրդատվությունները:

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում առավել ծանրաբեռնված են եղել անոթային և ընդհանուր վիրաբույժներն ու թերապևտները:

Անհրաժեշտ է ընդգծել, որ արդեն իսկ մեկնարկել են ծրագրի շրջանակներում նշանակված վիրաբուժական միջամտությունների իրականացման գործընթացը, մասնավորապես 2022 թվականի մարտի 12-ին նշանակված վիրահատություններից արդեն կատարվել է 11-ը:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ